Էջ:Artcakh history.pdf/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հաղթող արքան հասել է Զառ գյուղից ոչ շատ հեռու գտնվող Բաղինք արքունականը, Ջերմաջուրը (Իստիսու)38։ Վերոհիշյալ հեղինակի կարծիքով 1956թ. Արին Բերդում բացված շինությունը, որ կոչվում է սուսե39, համընկնում է Արցախի Մարտունու շրջանի Սոս և Քաշաթաղի շրջանի Սուս գյուղերի հետ։ Շատ հնարավոր է, որ Սոս գյուղի շրջակայքում եղել է ուրարտական շրջանից մնացած որևէ սուսե (տաճար)40:

Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Արցախը Արգիշտի Ա-ի կառավարման տարիներին ներառված է եղել հայկական պետականության կազմում։

Միաժամանակ ընդգծենք պատմագիտության մեջ տիրող այն կարծիքը, որ Արցախը նվաճվել է Սարդուրի Բ-ի օրոք, վիճելի է։ Սարդուրի Բ-ի կառավարման տարիներին (764–735թթ.) մաքրագործվեցին Վանի թագավորության սամանները։ Նա վերանվանեց իր հոր կողմից նվաճված տարածքները, այդ թվում նաև Արցախը։ Այդ առթիվ Սարդուրի Բ-ն Վարդենիսի Ծովակ գյուղի մոտ հայտնաբերված սեպագիր ժայռափոր արձանագրության մեջ պատմում է, որ ուրարտական զորքը հաղթականորեն անցել էր Սևանա լճի ողջ արևմտյան ափի երկայնքով, նվաճել Ուելիքուխի երկիրը և, այնուհետև, լճի հարավ-արևմտյան ափին հաղթանակ տարել Տուլիխու, իսկ հարավային ափին՝ Արկուկինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչև Ուրտեխինի42։

Սևանի ափին, Ծովինար գյուղում հայտնաբերված մեկ այլ ար­ձանագրություն վկայում է, որ Սարդուրին նվաճել է 23 թագավորաթյուններ, որոնց շարքում հիշատակվում են՝ Ադախունի, Ուելիկուխին, Լուերուխին, Արկուկինին։

Բ.Պիատրովսկին գտնում է, որ Ուելիկուխի աշխարհն զբաղեցրել է Սևանի արևմտյան ափը, իսկ Ադախունին՝ հարավային ափի արևելյան մասը։ Հետևապես Սարդուրին Սևանի հարավային ափով շարժվել է դեպի արևելք. «Լճի կողմից բնական ոչ մի արգելք չկա՝ շարժվելու համար դեպի արևելք, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղը, որը կապված է եղել Հայաստանի հետ»43:

Որ «Ուրտեխեն» կամ «Ադախունին» նույն Արցախն է, վկայում են նաև Սարդուրի Բ-ի նույն արձանագրության մեջ հիշատակվող