Էջ:Artcakh history.pdf/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոլտնտեսային շինարարության առաջին տարիների փորձը համոզեց, որ կոլտնտեսություններում կատարվող հանրային աշ­խատանքի հաշվառման ամենալավագույն ձևը աշխօրն է, որպես աշխատանքի և եկամուտների բաշխման չափանիշ։

1932թ. սկսած՝ մարզի կոլտնտեսություններում աշխատանքը սկսեցին կազմակերպել գործավարձի հիմունքներով և եկամուտների (բնամթերա­յին ու դրամական) բաշխումը կատարել ըստ աշխօրերի։

Երկրագործական կուլտուրաների բերքատվության բարձրաց­ման, աշխատանքի և միջոցների նվազագույն ծախսումներով ավելի շատ գյուղատնտեսական մթերքներ արտադրելու համար անհրաժեշտ էր առաջին հերթին բարձրացնել հողագործության մեքենայաց­ման ու նրա տեխնիկական հագեցվածության աստիճանը։ Այդ նպատակով 1932թ. Մարտակերտում, իսկ 1934թ. Մարտունում, իսկ այնուհետև նաև Ասկերանում ստեղծվեցին մեքենատրակտորային կայաններ։ Եթե 1937թ. սկզբին մարզի ՄՏԿ-ում կար 112 տրակտոր637, ապա նույն թվականի վերջին դրանց թիվը հասավ 180-ի, միաժամանակ ավելացան 18 կոմբայններ և 41 բեռնատար մեքենաներ638։

Կոլտնտեսային արտադրության վերելքն ապահովելու ու նոր տեխնիկայի հիմքերի վրա գյուղատնտեսության վերակառուցումն անհնարին էր իրականացնել առանց այդ տեխնիկային տիրապետող կադրերի ու կոլտնտեսային, սովխոզային արտադրության գործիմաց կազմակերպիչների։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին կոլտնտեսության նախագահների և արտադրու­թյան անմիջական կազմակերպիչների՝ բրիգադավարների, ֆերմայի վարիչների, գյուղատնտեսության մասնագետների դաստիարակության և ուսուցման հարցերը։

Այդ նպատակով 1930-ական թվականներին Շուշիում և Ստեփանակերտում բացվեցին հաշվետորների, բրիգադավարների, ֆերմայի վարիչների, կոլտնտեսությունների նախագահների եր­կամսյա և եռամսյա դասընթացներ։ Երկրորդ հնգամյակի ընթաց­քում այդ դասընթացները ավարտեցին 5 հազար կոլտնտեսային աշխատողներ639։

Նշված միջոցառումների շնորհիվ մարզում աճեց ցանքատարածությունների քանակը։ 1938թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր և