Էջ:Artcakh history.pdf/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցեցին 45 հազար հայորդիներ։ Դա Ղարաբաղի այն ժամանակվա բնակչության թվի 1/3-ից ավելին էր։ Այն դեպքում, երբ պատերազմի տարիներին Ադրբեջանում զորակոչվել է 19 ադրբեջանցիներից ընդամենը մեկը643։

23 հազար արցախահայեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայ­րենիքի պաշտպանության գործին։ Ռազմաճակատներում կատարած սխրագործությունների համար 21 ղարաբաղցիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ շուշեցի օդաչու Նելսոն Ստեփանյանը այդ պատվին արժանացել է երկու անգամ։ Հինգ հոգի դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով։ Փոքրիկ այս երկրամասը տվել է Խորհրդային Միության 3 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և Արմենակ Խանփերյանցը(Սերգեյ Խուդյակով)։ Ի­րենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալ­ներ ու ավելի քան 1000 սպա644։

Բնակչության թվի տոկոսային հարաբերությամբ այս ցուցանիշներով ղարաբաղցիները բազմազգ Խորհրդային Միությունում գրավել են առաջին տեղերից մեկը։

Ռազմաճակատի գծից այն կողմ արցախցի պարտիզանները իրենց ավանդը բերեցին Ուկրաինայի, Բելոռուսիայի, Հարավսլավիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի ազատագրման գործին։

Հա յրենական Մեծ պատերազմի տարիներին ԼՂԻՄ-ում վիթ­խարի աշխատանք կատարվեց ամբողջ թիկունքը պատերազմի պայմաններին համապատասխան վերակառուցելու, ռազմաճակատի կարիքների համար արտադրանքի թողարկումը ավելացնելու, ռազմա-պաշտպանական գործը ամուր հիմքերի վրա դնելու և ռազմաճակատին նոր համալրումներ տալու համար։ Չնայածնրան, որ աշխատունակ բոլոր տղամարդիկ գտնվում էին ռազմաճակատում, մարզի գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը առաջընթաց ապրեց։

Կանայք, անչափահասներն ու պատանիները դաշտերում ու