Էջ:Artcakh history.pdf/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործարաններում ամեն ինչ անում էին, որպեսզի պատվով փոխարինեն ռազմաճակատներում մարտնչողներին և ժամանակին կատարեն ճակատի պատվերները։

Մարզի ազգաբնակչությունը ջանք ու եռանդ չխնայեց ռազմաճակատին հացահատիկով, կաթով, մսով և անասնապահական այլ մթերքներով բավարարելու համար։ Պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղում քիչ չէին սովամահության դեպքերը, բայց արցախցի աշխատավորը իր վերջին հացի կտորը կիսում էր ճակատի զինվորի հետ։

Պատերազմի բոլոր ծանրությունները, կորուստների ամբողջ ցավը անտրտունջ կրեցին մարզի կանայք՝ դրսևորելով վիթխարի կամք ու արժանապատվություն։ Աշխատանքային բոլոր բնագավառներում, չնայած դժվարություններին, կանայք կարողանում էին փոխարինել տղամարդկանց, նրանք աշխատում էին դաշտերում, ֆերմաներում։ Հարսներն ու աղջիկները աշխատում էին որպես տրակտորիստուհիներ։ Պատերազմից առաջ ԼԿԵՄ Մարտունու շրջկոմը կազմակերպել է տրակտորիստների դասընթացներ, որտեղ, առանց արտադրությունից կտրվելու, սովորում էին 32 աղջիկ­ներ։ Նրանց մեծ մասը, անցնելով վերապատրաստման դասընթաց­ները, փոխարինել են ռազմաճակատ մեկնած տղամարդկանց։ Միայն 1943թ. Մարտունու ՄՏԿ-ում երիտասարդ կանանցից ու աղջիկներից պատրաստվեցին 50 նոր տրակտորիստներ645։

Ղարաբաղցի մայրերը տաք շորերով, չորացրած մրգերով հազարավոր ծանրոցներ են ուղարկել ռազմաճակատ։ Ստանալով Մարտակերտի շրջանի կանանց՝ իր հասցեով ուղարկված ծանրոցը, մարշալ Գ.Ժուկովը նամակով նրանց պատասխանել է. «Ձեր մարզի կանայք ընթանում են Կարմիր բանակի հաղթանակի համար թիկունքում աշխատող ժողովրդի ավանգարդում։ Ձեզ ցանկանում եմ ակտիվ ու բեղմնավոր աշխատանք՝ թշնամու նկատմամբ լիակատար հաղթանակ ապահովելու համար»646։ Նամակը ամբողջությամբ պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Արդեն պատերազմի առաջին օրերին ԽՍՀՄ-ի թիկունքային շր­ջաններում, այդ թվում ԼՂԻՄ-ում, աշխատավորների նախաձեռնությամբ