Էջ:Artcakh history.pdf/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արցախի գավառների, բնակավայրերի և գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կտրական անունները44։

Սարդուրի Բ–ի կողմից Գանձադռան տարեգրության հատված­ներից մեկում Ք.ա.741թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը45։

Ադախ տեղանունը հիշատակված է նաև հետագա ժամանակների հայկական աղբյուրներում. «…գնաց ի կողմ Խաչենոյ, Տանձեաց և Ադախայ կրկին անգամ»46։

Արդախ բնակավայրը գտնվել է Արցախի Խաչեն գավառում, որը հանդիպում է միջնադարյան հայ պատմագրության էջերում՝ Անանիա Ա Մոկացի (946-968թթ) կաթողիկոսի մասին եղած վկայության մեջ. «Եւ հասեալ ի գաւառն Խաչենոյ՝ ընդառաջ ելանէր նմա իշխանն Գրիգոր և տարեալ իջուցանէ ի տան խրում։ Եւ ժողովէ զամենայն իշխանս աշխարհիս եւ զեպիսկոպոսումս և զվանականս ի տեղին, որ Արդախն կոչի…»47։

Արդախը հիշատակվում է նաև Գանձասարի՝ 1467թ. վիմագիր արձանագրություններից մեկի մեջ։ Ամենայն հավանականությամբ, Ադախ-Արցախ մեկ բնակավայրի անունը հետագայում տարածվել է ողջ նահանգի վրա։

Սարդուրի Բ-ից հետո Ռուսա Ա-ն (Ք.ա.735-713թթ.) իշխանու­թյան գլուխ անցավ քաղաքական բարդ իրադրության պայմաննե­րում։ Ասորեստանը գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Նման իրավիճակում Ռուսա Ա-ն, խելամտորեն գնահատելով ստեղծված կացությունը, ձեռնպահ մնաց Ասորեստանի արմատական շահերը հարավում շոշափելուց։

Մյուս կողմից, Ռուսա Ա-ն նվաճողական գործողություններ ձեռ­նարկեց հյուսիսում։ Նա կրկին հնազանդեցնում է Սևանա լճի արևմտյան և հարավային ափերին ընկած երկրները, որոնք Սար­դուրի Ա-ի մահվանից հետո ապստամբել էին Ուրարտուի դեմ։ Այ­նուհետև, հպատակեցնում է «լճից այն կողմ», այսինքն՝ նրա արևելյա ն ափերի երկարությամբ ձգված բարձրադիր լեռներում ընկած 19 այլ երկրներ, այդ թվում Արցախը։ Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայ­ռափոր արձանագրության մեջ նշված 19 երկրների 3-րդ շարքի 1-ին