Էջ:Artcakh history.pdf/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԼՂԻՄ-Ը ՀԽՍՀ-ԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԼՂԻՄ կազմավորման հենց սկզբից, Ադրբեջանի ղեկավարու­թյունը կոպտորեն ոտնահարել է ԼՂԻՄ հայ բնակչության իրավունքներն ու շահերը։ Դա արտահայտվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն արհեստականորեն կասեցնելու, ԼՂԻՄ-ը Ադրբեջանի հումքային կցուկը դարձնելու, ԼՂԻՄ-ի և իր իսկ միութենական հանրապետության միջև արտադրանքի ոչ համարժեք փո­խանակում իրականացնելու, ԼՂԻՄ-ը Նախիջևանի օրինակով հայազրկելու նպատակով ժողովրդագրական ակտիվ էքսպանսիա վարելու, հայազգի բնակչության նկատմամբ խտրական կադրային քաղաքականություն վարելու, ԼՂԻՄ-ին հարող հայկական շրջանների վարչատարածքային կառուցվածքը մասնակիորեն վերափո­խելու, հայոց լեզուն և մշակույթը սահմանափակելու, հայկական հուշարձանները և մշակութային արժեքները ոչնչացնելու և դրանք յուրացնելու փորձերի մեջ։

Մարզը զրկված էր ամեն տեսակ տնտեսական ինքնուրույնու­թյունից։ Գործնականորեն վերացված էին բոլոր կապերը Հայաստանի հետ։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, գիտակցե­լով, որ բռնակցված տարածքներում հայ ազգաբնակչությունը չի հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, սկսեց միջոցներ ձեռնարկել այդ տարածքների ժողովրդագրական վիճակը փոփոխությունների