Էջ:Artcakh history.pdf/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտպանություն գնահատվում էր որպես ազգայնականության արտահայտություն։ Երկրամասը զրկված էր ամեն տեսակ ինքնու­րույնությունից։ Այդ ամենը հանգեցրել է ԼՂԻՄ հայազգի բնակչու­թյան մեծամասնության համար անտանելի պայմանների ստեղծմանը և համապատասխանաբար՝ հայերի զանգվածային արտագաղթին։ Բոլորից շատ հիասթափվել էր հայ մտավորականությունը, որը հասկանում էր բռնակցված տարածքներում իրականացվող քաղաքականությունը։

Նմանօրինակ քաղաքականությունը հանգեցրել էր մարզի հայ բնակչության տեսակարար կշռի անընդհատ նվազմանը։ Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մեծ արտահոսքը մինչև երկրորդ աշխարհամարտը ուղեկցվում էր բնական բարձր աճով։ Վերջինիս շնորհիվ հայ բնակչության աճի որոշ միտում նկատվեց։ 1926թ. և1939թ. մարդահամարների ընթացքում, մարզի հայ բնակչության ընդհանուր թիվը 111,7 հազարից հասավ 132,8 հազարի, նույն տարիներին մարզի բնակչության ընդհանուր թիվը 125,3 հազարից հասավ 159,8 հազարի658 կամ ավելացավ 20,4 տոկոսով659։ Փաստորեն, հայերի տեսակարար կշիռը մարզի ընդհանուր բնակչության թվակազմում կրճատվեց ի օգուտ ադրբեջանցիների։

Դրանով չբավարարվելով՝ 1949 թվականի հունիսի 14-ին դաշ­նակցականի, ռազմագերու կամ հակախորհրդային տարրի պիտակներով 24,5 հազար արցախահայեր աքսորվեցին Ալթայի երկ­րամասը։ Դրա, ինչպես նաև անընդհատ ավելացող արտահոսքի հետևանքով մարզի հայ բնակչությունը զգալիորեն կրճատվեց և 1959թ. կազմեց 110,1 հազար660 (ավելի քիչ, քան 1926թ.)։ Հետագա տարիներին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արտահոսքը ավելի ուժեղացավ։ 1926-1979 թվականներին Լեռնային Ղարաբաղից միջին հաշվով տարեկան արտագաղթում էին մինչև 2 հազար հայեր, դրա փոխարեն 1959-1979 թվականներին միջին հաշվով ավելանում էին հազար ադրբեջանցիներ661։

Խորհրդային իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղում ապրում էին, այստեղ ծնված ամեն տասերորդ քաղաքացին, իսկ մնացած իննը արտագաղթում էին։ Այդ ամենի հետևանքով