Էջ:Artcakh history.pdf/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղում հիշատակված է Ծամա տեղանունը50։ Սեպագիր Ծամա երկրանունը պահպանված է Արցախի Հադրութի շրջանի այժմյան Ծամձոր գյուղանվան մեջ51։

Ծովինար գյուղի մոտակայքում Ռուսա Ա-ն Թեյշեբա աստծո անունով նաև քաղաք է կառուցել52։

Ստեփանակերտի ու Խոջալլուի դամբարանաբլուրներից պեղ­ված նյութերի մեջ տիրապետող են նաև այն նյութերը, որոնք գիտության մեջ կապվում են Ուրարտական թագավորության հետ։ Այսպի­սի նյութերից մեկը՝ սարղիոնե զարղանախշը, ունի նաև սեպագիր արձանագրություն՝ Ռուսա թագավորի անվան հիշատակությամբ։ Սա էլ մի վկայություն է, որ հայկական այդ թագավորության մեջ առկա է նաև Աղախ-Արցախի պարզ հիշատակությունը53։

Նույն Խոջալլուի դամբարանադաշտի թաղումները և հարակից այլ նյութեր, հնագետ Վ.Բելկի կարծիքով, պատկանում են հայերին և աղերս ունեն Հայկական բարձրավանղակի համաժամանակյա հուշարձանների հետ54։

Ուրարտուի վերջին շրջանի՝ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված Ռուսա Դ-ի՝ (Ք.ա.600-590թթ.) թագաժառանգ եղած ժամանակի կնիքով կնքված կավե սալիկներից մեկի արձանագրությունը55 վկայում է, որ Ուրարտուի հյուսիս արևելյան սահ­մանը եղել է Կուր գետը։

Փաստորեն վերոհիշյալ ժամանակաընթացքում Ուրարտուն հիմնավորապես հաստատվում է այս հեռավոր լեռնային շրջանում։