Էջ:Artcakh history.pdf/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու նպատակով։

Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ քաղաքական շանտաժի ու ազգամիջյան կոտորածի սպառ­նալիքով կասեցրեց հիմնահարցի հետագա որևէ քննարկում։ Վերոհիշյալ բողոքները պատրվակ դարձան մարզի հայության նկատմամբ նոր բռնությունների։ 13 գործիչների նկատմամբ էլ գործադրվեցին հալածանքների դաժան միջոցառումներ։ Կարճ ժամանակում նրանք ենթարկվեցին կուսակցական տույժերի, զրկվեցին մարզում աշխատելու հնարավորությունից։

Չնայած այդ ամենին՝ շարժումը ապրեց ու ծավալվեց արդեն հայ ժողովրդի ընդերքում՝ հիմք դնելով նոր խմորումների, որոնք պի­տի հասցնեն 70-ականների խուլ ցնցումներին։ 1971 թվականին մի քանի տասնյակ նշանավոր մտավորականներ՝ Մարտիրոս Սարյանը, Պարույր Սևակը, Գոհար Գասպարյանը դիմեցին ՀԽՍՀ և ԽՍՀՄ ղեկավարությանը՝ տագնապով ընդգծելով այն անօրինությունների մասին, որ կատարվում էր ԼՂԻՄ-ում։ «Բաքվից անվերջ եկող միլիցիան և պետական անվտանգության այլազգի զինվորներով,- գրված էր նամակում,- լցվել, պաշարվել է մարզի կենտրոնը։ Չդադարող հարցաքննությունների ու հետապնդումների միջոցով ստորացնում են նրա բնակիչներին։ Ամեն օր բանտ են քշվում ազնիվներն ու համարձակները։ Պաշտոնազրկվում ու հալածվում են կամայականությունների դեմ բողոքողները։ Մարզի հայության ճակատագրի տնօրեններ են կարգվում հին ու նոր դավաճանները, ուրացողներն ու մատնիչները։ Այս բոլորի վեր­ջը չի երևում։ Իսկ եթե երևում է, ապա դա վերջն է ամեն հայկականի, որ կենաց ու մահու գոյամարտերում պաշտպանվել է մինչև այ­սօր»674։

1976թ. ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման ժամանակ նորից արծարծվեց արցախյան հիմնահարցը։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության ար­ձանագրության մեջ ասված է. «Պատմական մի շարք հանգամանք­ների հետևանքով մի քանի տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն միացվել էր Ադրբեջանին։ Ըստ այդմ,