Էջ:Artcakh history.pdf/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ։ ԼՂՀ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

1985թ. հետո գորբաչովյան այսպես կոչված «վերակառուցման» քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը հնարավորություն ընձեռնեց հանդես գալու իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու և ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու:

1987թ. վերջին և 1988 թ. սկզբներին կենտրոնական կուսակցական ու պետական մարմիններում ընդունվել են ԼՂԻՄ-ի հայության ներկայացուցիչների չորս պատվիրակություններ, որոնց հավաս­տիացրին, թե մոտ ապագայում Արցախի հիմնահարցը արդարացի լուծում կստանա։ Ղարաբաղի պատվիրակների կենտրոնական իշխանություններին ներկայացված հանրագրի տակ դրված էին ավելի քան 80 հազար ստորագրություններ։

Ոգևորված կենտրոնական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքից, մարզի բոլոր գյուղերում, ձեռնարկություններում, կազմակերպություններում տեղի են ունեցել կոլեկտիվների ժողովներ, որոնցում որոշումներ ընդունվեցին ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու վերաբերյալ։ Դրանց հիման վրա մարզի շրջանների ժողովրդական դեպուտատների խորհուրդները նմանա­տիպ որոշումներ են կայացրել։ Միաժամանակ Ստեփանակերտում և մարզի մյուս շրջկենտրոններում սկսեցին բազմամարդ հանրահավաքներ կազմակերպվել։ Արցախահայությունը, հավատալով գորբաչյովյան վերակառուցմանը, հանրահավաքների ու ցույցերի է դուրս գալիս ԽՍՀՄ պետական դրոշներով, Վ. Ի. Լենինի, Մ. Ս.