Էջ:Artcakh history.pdf/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձան ավազակային հարձակումները սահմանամերձ հայկական գյուղերի վրա, շրջափակեցին ճանապարհները, դադարեցրին էլեկտրոէներգիայի մատակարարումը, արտաքսեցին Շուշիի հայ բնակիչներին՝ հրդեհելով նրանց տները։

Հարկադրաբար համանման գործողությունների սկսեց դիմել նաև մարզի հայ բնակչությունը։ Սեպտեմբերրի 21-ին Ստեփանակերտում և Աղդամի շրջանում հատուկ դրություն հայտարարվեց ու մտցվեց պարետային ժամ684։

Լուրջ սպառնալիքի տակ դրվեց Ադրբեջանում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ 1988թ նոյեմբերի վերջերին Կիրովաբադից(այժմ Գյանջա), Բաքվից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչության զանգվածային արտաքսման փաստեր արձանագրվեցին։ Նոյեմբերի 24-ին հա տուկ դրություն և պարետային ժամ մտցվեց Բաքվում, Կիրովաբադում, Նախիջևանում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ նաև Երևանում։

Անհիմն մեղադրանքով ձերբակալվեց և շուրջ մեկ տարի բանտերում կտտանքների ենթարկվեց շարժման ղեկավար Արկադի Մանուչարովը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ԽՍՀՄ կուսակցական և պետական բարձրագույն իշխանության մարմինները քայլում են դեպքերի զարգացման հետևից։ Դեռևս 1988թ. հոկտեմբերի 3-ին ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի նախագահ Ա. Վոսի գլխավո­րությամբ Ղարաբաղ ժամանած հանձնաժողովի իրատեսական եզրակացությունները մնացին որպես այդպիսին։

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրադրությունը՝ 1989թ. հունվարի 20-ին ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե, որը գլխավորում էր ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ Ա. Վոլսկին։ Նոր վարչակարգի ստեղծումը հայ ժողովրդի մեջ արցախյան խնդրի լուծման աղոտ հույս արթնացրեց։ ԼՂԻՄ-ի Հայաստանի և կենտրոնի հետ տնտեսական որոշակի կապեր ստեղծելու ուղղությամբ կոմիտեն որո­շակի միջոցառումներ ձեռնարկեց։ Սակայն ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեն իրավական անորոշ կարգավիճակով, ինչպես նաև կենտրոնի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի հատված ճանաչելու փաստը անպտուղ դարձրին Կոմիտեի