Էջ:Artcakh history.pdf/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչդեռ մարզի հայ բնակչությունը ուժերի գերլարումով փոր­ձում էր պաշտպանել իր ֆիզիկական գոյությունը, ԽՍՀՄ կենտրո­նական իշխանությունները շարունակում էին վարել հակահայկական քաղաքականություն։ Դրա մասին է վկայում ԽՍՀՄ Գերա­գույն Խորհրդի 1989թ նոյեմբերի 28-ի որոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին687։ Սույն որոշմամբ մարզում տնօրինելու էր հանրապետական Կազմկոմիտեն։ Այն գլ­խավորում էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտու­ղար հայատյաց Վ. Պոլյանիչկոն։ Նրա առջև Ադրբեջանի իշխանությունները խնդիր էին դրել՝ կարճ ժամանակաընթացքում մարզի ժողովրդագրական իրավիճակը փոխել հօգուտ ադրբեջանցիների։ Փաստորեն, սա վտանգավոր մի քայլ նահանջ էր և առավել լարված իրավիճակ ստեղծեց մարզում։

Ելնելով դեպքերի զարգացման նման ընթացքից՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհուրդը 1989թ դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին Հայկական ԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին688։ Այս որոշու­մը ոչ միայն արտահայտում էր մարզի հայ բնակչության իղձերն ու ցանկություններն, այլև որոշակիորեն ապահովում է նրա անվտանգությունը։ Հայտնի է, որ մինչ այդ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից հանրապետության ինքնիշխանության մասին օրենք էր ընդունել, ըստ որի՝ Ադրբեջանը իրեն իրավունք էր վե­րապահում Լեռնային Ղարաբաղը իր հետ միասին դուրս բերելու ԽՍՀՄ կազմից։

Ադրբեջանը մեկ անգամ ևս հավաստեց իր անհանդուրժողական դիրքորոշումը Արցախյան շարժման նկատմամբ և շարունակեց ահաբեկչական քաղաքականությունը։ Ադրբեջանի ազգայնամոլ ազ­գային ճակատի ավազակախմբերի զինված հարձակումները հայ­կական գյուղերի ու քաղաքների վրա հաճախակի դարձան։ Ներքին գործերի ստորաբաժանումների սանձարձակ բռնությունները օրե­ցօր բացահայտ բնույթ էին կրում։ Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակումը սաստկացավ։ Իրանից զենք տեղափոխելու նպատակով Ադրբեջանա-իրանական սահմանում 800կմ երկայնքով ավերվե­ցին ինժեներա-տեխնիկական կառույցները։ Հակահայկական հիստերիայի