Էջ:Artcakh history.pdf/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռուստակենտրոնը լսված ու չլսված լուտանքներ էր թափում հայերի գլխին)։ Անհիմն կերպով ձերբակալվում և բանտերն էին նետվում շարժման բազմաթիվ ակտիվիստներ։

Հրապարակայնորեն քամահրանքի էին ենթարկվում հասարակության, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդական պատգամավորների բողոքները։ Հուսահատության հասած արցախահայությունը, օտարների հովանավորության պատրանքը թոթափելով, իր սեփական բախտը կռելու վճռականությամբ զենքի դիմեց։ Ինքնապաշտպանության մղումով ստեղծվեցին հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատնե­րը, որոնք Շահումյանում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղում արժանի հակահարված տվեցին թշնամուն։

Մարզի հայ բնակչության համառ կամքից ու անհնազանդությու­նից գազազած ԽՍՀՄ ղեկավարների հետ միակամ Ադրբեջանի իշ­խանությունները ստոր դավեր նյութեցին և ոճիր գործեցին ինքնորոշման սահմանադրական ուղու վրա կանգնած արցախահայության նկատմամբ։

1991 թ. մայիս և հունիս ամիսներին ադրբեջանական հատուկ նշանակության (ՕՄՕՆ) զինված ջոկատները խորհրդային բանակի զորքերի հետ համատեղ իրականացրին «Օղակ» ռազմագործողությունը։ Մարտական ուղղաթիռների, հրասայլերի և զրահամեքե­նաների ուղեկցությամբ «անձնագրային ռեժիմի ստուգման» ու «հայ գրոհայիններին զինաթափելու» պատրվակով հարձակվեցին Գետաշենի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի գյուղերի վրա։ Հատկապես թեժ մարտեր բորբոքվեցին Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքներում։ Սակայն ուժերը անհավասար էին…

Պատմական Արցախը հայաթափ անելու միջոցով նրա տարածքին վերջնականապես տեր դառնալու գործընթացը հաղթա­կան ավարտին հասցնելու հաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղի հայության բնաջնջումն էր։ 1991 թ. հունիսին հիմնահատակ կոր­ծանվեցին Մարտակերտի և Հադրութի շրջանի 20-ից ավելի հայկական գյուղեր, սպանվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր կանայք, երեխաներ, ծերունիներ։ Պատանդ տարվեց ավելի քան 700