Էջ:Artcakh history.pdf/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարևոր քայլ էր հանդիսանում 1991թ. դեկտեմբերի 10-ին կազմակերպված հանրաքվեն։ Հարցման ենթարկվածների 99.89 տոկոսը արտահայտվեց ԼՂՀ հռչակման օգտին691։

1991 թ. վերջերին անցկացրին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին ընտրությունները։

1992թ. հունվարի 8-ին պատմական գիտությունների թեկնա­ծու, 33-ամյա Արթուր Մկրտչյանը ընտրվեց ԳԽ առաջին նախագահ։ Այնուհետև կազմավորվեցին գործադիր և դատական մարմինները։ Վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը (ներկայումս ԼՂՆ ԱԺ նախարար)։

Այդ օրերին զինված ընդհարումները առավել հաճախակի էին դառնում։ Նշմարելի էր մեծամասշտաբ պատերազմի ուրվականը։ 1991 թ. նոյեմբերին «Կոմանդոսի»՝ Արկադի Թադևոսյանի գլխավորությամբ առաջին անգամ ինքնապաշտպանական ջոկատները հարձակվեցին և Հադրութի շրջանի Տող գյուղը մաքրեցին ՕՄՕՆ-ականներից։ Գործողությունների նմանօրինակ արագաթափ զարգացումը հուշեց, որ նորընծա հանրապետությանը մոտալուտ արհավիրքներին դիմակայելու համար անհրաժեշտ էր առանձին-առանձին գործող ֆիդայական ջոկատներից ստեղծել մարտունակ բանակ։ Ու սկսվեց գրվել մարտական փայլուն կենսագրություն, որի առաջին էջը դարձավ Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի վերացման ռազմական գործողությունների հաջող իրականացումը։ Դաժան մարտերից հետո (1991թ. դեկտեմբերի 28-ից մինչև 1992թ. հունվարի 26-ը) ազատագրվեց Ստեփանակերտի արվարձան Կրկժանը։

Թիկունքն ապահովելու նպատակով խնդիր դրվեց առաջին հեր­թին երկրամասը մաքրել ավազակախմբերի հենակետեր դարձած ադրբեջանական բնակավայրերը։ 1992թ. փետրվարի 10-ից 11-ը թշնամուց ազատագրվեց Մալիբեկլուն։ Անհրաժեշտ էր վնասազեր­ծել Ստեփանակերտը Մարտունու շրջանի հետ կապող ճանապարհի վրա դարանակալած, ՕՄՕՆ-ականների որջի վերածված Ղարադաղլուն, որի ռազմագործողությունը սկսվեց փետրվարի 17-ին և փայլուն ավարտ ունեցավ փետրվարի 18-ին։ Մարտունիում տեղակայված ինքնապաշտպանական ջոկատների հիմնական ուժերը