Էջ:Artcakh history.pdf/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զրահատեխնիկայի նոր համալրումներ ստանալով՝ հակառակորդին հաջողվեց նորից տիրանալ Մարտակերտի շրջանի նշ­ված գյուղերին։ Երկու կողմերից ճնշում էր գործադրվում Լաչինի միջանցքի վրա։ Այնքան դժվարությամբ ձեռք բերված կյանքի ճանապարհի գոյությունը վտանգի տակ դրվեց։ Այդ ամենին համընթաց Ադրբեջանի լրատվական աղբյուրները եթերը հեղեղել էին հակահայկական պրոպագանդայով ազերի ասկյարների «հերոսական սխրանքների» խրախճանքի պատումներով, երբեմն էլ ցանկալին հրամցվում էր իրականության տեղ։

Դեպքերից առաջ անցնելով՝ ասենք, որ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի հեռուստատեսությամբ հաղորդվեց ի լուր բոլորի, որ իբր այդ օրը գրավվել է անառիկ ամրոց Մարտունի շրջկենտրոնը և Խոջավենդի բնակիչները նորից կարող են ետ վերադառնալ իրենց օջախները։ Դրությունը օրհասական էր։ Ստեղծված իրադրությունը պահանջում էր ուժերի առավելագույն լարում և ինքնապաշտպանության ջոկատների գերհամախմբվածություն։ 1992 թ. օգոստոսի 13-ին հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն692 և մասնակի զորահավաք։ Իսկ օգոստոսի 15-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որը գլխավորեց Ռ. Քոչարյանը։

Վերախմբավորելով իր ուժերը՝ ԼՂ ինքնապաշտպանության բանակը կարողացավ թշնամու բազմահազար հրոսակներին կանգնեցնել Կիչան գյուղի ռազմական բնագծում։ Հակառակորդի առաջ­խաղացումը կասեցվեց, որին հաջորդեց ղարաբաղյան զորամիավորումների կտրուկ հակահարձակումը։

Սեպտեմբերի սկզբներին ազատագրվեցին Խրամորթ, Դահրազ, Նախիջևանիկ, Աղբուլաղ, Արանզամին, Փիրջամալ գյուղերը։ Հոկ­տեմբերի 2-ին Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ջոկատները սրընթաց գրոհով թշնամուց մաքրեցին Մուղանլու, Կուրապատկինո և Ամիրանլար գյուղերը։ Նոյեմբերին արցախյան ազատամարտիկներն իրենց օգտին գրանցեցին նոր հաջողություններ։ Ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Կոճողոտ, Հարությունագոմեր, Չլդրան, Պողոսագոմեր գյուղերը, խփվեց թշնամու երեք ռազմական ինքնաթիռ։ Լաչինի միջանցքի հյուսիսային