Էջ:Artcakh history.pdf/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա վերահսկող հակառակողի ջախջախման, քաղաքին տիրելու և գլխավոր ուժերը Խրամորթ-Բոյահմեղլի-Փափռավենղ-Մարտակերտ-Մաղաղիս բնագիծը դուրս բերելու համար։

Ռազմաճակատում կրած անհաջողությունը ավելի սրեց Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։ Դեպքերի իրական զարգացու­մը ցույց էր տալիս, որ հեղաշրջումն այստեղ անխուսափելի է։ 1993 թ. աշնանը Ադրբեջանի նախագահ էլչիբեյին փոխարինելու եկավ Հեյդար Ալիևը։

Թիթեռնիկի կյանքով Ադրբեջանի մյուս նախագահների նման Ալիևը նույնպես փորձեց ուժի դիրքից «դաս տալ» հայերին։ Մանրակրկիտ ձևով նախապատրաստվեց վճռական գրոհի։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հյուսիսային Կովկասից, Միջին Ասիայից, Աֆղանստանի մոջահեղներից վարձկաններ հավաքագրելով՝ 1993թ դեկտեմբերի 18-ին ռազմաճակատի բոլոր հատվածներում՝ Օմարի լեռնանցքից մինչև Արցախի ափերը, վերսկսվեցին մարտական գործողությունները։ Առաջին օրերին ազերիները որոշակի հաջողություններ ունեցան Քելբաջարի կողմերում՝ հասնելով մինչև Թարթառի հո­վիտը, իսկ հարավում՝ ձեռք գցելով Հորադիզը։ Թշնամին ձգտում էր Արցախը կտրել կենսաապահովման համար կարևոր նշանակություն ունեցող իր երկրորդ միջանցքից։ Սակայն արցախցու հավատն ու վճռականությունը հաղթանակի հանդեպ մնաց անկոտրում։

1994 թ. փետրվարի երկրորդ կեսին սկսվեց հակառակորդի քելբաջարյան խմբավորման ոչնչացման ռազմագործողությունը։ Հաղ­թահարելով ձյունածածկ լեռնալանջերն ու կիրճերը՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերը փետրվարի 18-ին թշնամուց մաքրեցին Օմարի լեռնանցքը։ Շուրջ երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշ­նամին կորցրեց 5000-ից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնի­կա։ Միաժամանակ, բանակում տիրող իրական պատկերը ջախջախիչ ազդեցություն ունեցավ նաև ադրբեջանական բանակի ոգու վրա։

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի օրը, ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Դաստակերտ, Վերին Չայլու, Թալիշ, Յարմջան և Սեյսուլան գյուղերը։ Զարգացնելով մարտական գործողությունները՝ մի քանի օրում ղարաբաղյան ուժերը ոչնչացրին հակառակորդի կրակակետերը Աղդամի շրջանի Ումուդլու,