Էջ:Artcakh history.pdf/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ 1920-2002 ԹԹ

Լեռնային Ղարաբաղում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հասարակական, քաղաքական կյանքին համարժեք ստեղծ­վեց կրթական և մշակութային նոր համակարգ։ Ժողովրդական կրթության ընդհանուր ղեկավարությունը դրվում է լուսավորության պետական հանձնաժողովի վրա, իսկ տեղերում՝ հեղկոմներին կից, ստեղծվեցին լուսավորության բաժիններ, որոնք հետագայում դար­ձան բանվորների և գյուղացիների դեպուտատների գավառային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ժողովրդական կրթության բաժիններ։

1923թ. հոկտեմբերի 5-ին ստեղծվեց ԼՂԻՄ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որը 1929թ. մարտին վերանվանվեց մարզային խորհրդի ժողովրդական կրթության բաժին։ ԼՂԻՄ առաջին լուսժողկոմիսար է նշանակվում Արշավիր Քամալյանը։

Վերացվեց դպրոցների բազմատիպությունը։ Եկեղեցու իրավասության տակ գտնվող բոլոր ուսումնական հաստատությունները տրվեցին լուսժոկոմատի իրավասությանը։ Արգելվում էր դպրոցներում կրոնի դասավանդումը։ Ժողովրդական կրթության վերականգ­նումը տեղի էր ունենում չափազանց ծանր պայմաններում։ Ազգամիջյան ընդհարումների ժամանակ ավերվել էին դպրոցական շենքերից շատերը, եղածներն էլ ապահովված չէին նյութական միջոց­ներով, չկային ուսուցչական համապատասխան կադրեր։

1924թ. տվյալներով 6100 աշակերտի համար եղած 1500 նստարանների մեծամասնությունը անպիտան էր, 102 դպրոցներից 33-ն էր տեղավորված սեփական կամ ազգայնացված շենքերում, իսկ