Էջ:Artcakh history.pdf/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարզային գրադարանը(այժմ Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան)։ Հիմնադրման առաջին տարում գրադա­րանի ֆոնդերում կար 2097 կտոր գիրք։ 2001թվականի տվյալներով գրադարանում կենտրոնացված է 170390 անուն գիրք709։

Գյուղական վայրերում հիմնվում էին խրճիթ-ընթերցարաններ։ 1983թվականին ԼՂԻՄ-ում կային 220 մասսայական գրադարաններ, որոնց գրքային ֆոնդը կազմել է ավելի քան մեկուկես միլիոն հատոր710։

Դրանց մի մասը ավերվեցին պատերազմի տարիներին։ Ներկայումս գյուղական վայրերում գործում են շրջանային 6 մշակույթի տներ, 127ակումբներ, 136 գրադարաններ, 6 երաժշտական և մեկ արվեստի դպրոցներ711։

Ակումբներին կից կան ինքնագործ խմբեր, կինոկայանքներ։ 1924 թվականից Ստեփանակերտում կազմակերպվեց առաջին կի­նոցուցադրումը։ Կինոն աստիճանաբար մուտք գործեց մարզի գյու­ղերը։ 1983 թվականին մարզում կար 195 կինոկայանք712։ Մարզում ձայնասփյուռը առաջին անգամ մուտք գործեց 1927 թվականին713, իսկ տեղական առաջին հեռուստահաղորդումները եթեր արձակվեցին 1988 թվականին։

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը երկրամասի գիտական, մշակութային, ազգագրական կարևոր օջախներից է։ Այն հիմնադրվել է 1938 թվականին714։ Թանգարանի ցուցասրահներում և ֆոնդերում պահվում են հայ ժողովրդի և նրա արցախյան հատվածի նյութական ու հոգևոր մշակույթի թվով 35 հազար պատմական արժեքներ՝ սկսած վաղնջական ժամանակնե­րից մինչև մեր օրերը։ 1997թ. թանգարանի որոշ ցուցանմուշներ, հատկապես բարձրարժեք ձեռագործ գորգերը, ցուցադրվել են Փարիզում, Մարսելում, Լիոնում։

Թանգարանն իր մասնաճյուղերն ունի Շուշիում, Մարտունում, Բերդաշենում, Հադրութում, Ասկերանում, Մարտակերտում և Բեր ձորում, որտեղ գործում է նաև լավ կահավորված պատկերասրահ։ Իրենցից հետաքրքրություն են ներկայացնում Մեծ Թաղլարի օդային ուժերի մարշալ Արմենակ Խամփերյանցի (Սերգեյ Խուդյակով) և Կոլխոզաշենի հրետանու գեներալ-գնդապետ Միքայել Պարսեղովի