Էջ:Artcakh history.pdf/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն-թանգարանները։ Հայ թատրոնի երկուհազարամյա պատմության մեջ իր պատվավոր տեղն ունի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Այն ստեղծվել է 1932 թվականին, որի հիմնադիրն էր հայ բեմի երախտավոր Կարո Ալվարյանը։ Սկզբում թատրոնը կրում էր Մ.Գորկու անունը715։ Իրենց անզուգական խաղով հանդիսատեսի սրտում անջնջելի հետք են թողել հայ բեմի մեծանուն երախտավորներ Սիրանույշը, Հովհ. Աբելյանը, Ժասմենը, Վահրամ Փափազյանը, Մ.Կորգանյանը, Ս.Համզոյանը։ Այսօր էլ մեծ նվիրումով շարունակում են ստեղծագործել ժողովրդական դերասաններ Գուրգեն Հարությունյանը, Միքայել Հարությու­նյանը, Բենիկ Օվչյանը, Մարգո Բալասանյանը, Ժաննա Գալստյանը, Քաջիկ Հարությունյանը։

Հայ մշակույթի ասպարեզում նշանակալից երևույթ էր նաև 1958թ. Լեռնային Ղարաբաղի երգի-պարի պետական համույթի կազմակերպումը, որի հիմնադիրն էր Հայաստանի մշակույթի վաս­տակավոր գործիչ, կոմպոզիտոր Տելեմաք Տեր-Ավետիսյանը։ Համույթի կայացման գործում մեծ ներդրում ունեցան վաստակավոր դերասաններ Յուրի Դավիդովը, Աշոտ Բաբայանը, Ռոբերտ Գրիգորյանը, Նաիրուհի Ալավերդյանը։

Արցախի ազգային-ազատագրական պայքարի ամենածանր ժամանակաշրջանում՝ 1992թ. դեկտեմբերին, կազմավորվում է «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը։

Մեծ հաջողությամբ գործում են «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը (1997թ.), «Վարարակն» կամերային (1990թ.) և Շուշիի «Վարանդա» մանկական երգչախմբերը, Մարտունու մշակույթի շրջանային տան «Քնար» համույթը։

Արցախահայ արվեստի վարպետները բազմաթիվ անգամ ե­լույթներով հանդես են եկել նախկին ԽՍՀՄ-ի մի շարք հանրապե­տություններում, արտասահմանյան երկրներում, հատկապես Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում։

1988թ. Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է նկարիչների միություն, որտեղ ընդգծված են 12 նկարիչներ։

Արցախահայ նկարիչների լավագույն գործերը բազմիցս ցուցադրել