Էջ:Artcakh history.pdf/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրա հետ մեկտեղ բարդ ռելիեֆի պայմաններում նա մշակել է ամրացված բնակավայրերի՝ բերդշենների կառուցապատման ամենապարզ սկզբունքները, լուծել տեղանքի ընտրության, այն պաշտպանական տարրական միջոցներով և ջրամատակարարմամբ ապահովելու, ինչպես նաև բնակելի տներ կառուցելու հարցերը։

Թշնամական ուժերից պաշտպանվելու նպատակով բրոնզի դարաշրջանում Հայոց Արևելից գավառներում կառուցել են կիկլոպյան բերդեր։ Դրանք, որպես կանոն, զետեղված են համեմատաբար բարձրադիր վայրերում, գետերի, գետակների, առվակների ափե­րին կամ նրանցից ոչ հեռու, տափարակ և բարեբեր դաշտերի մեջ։ Քաշաթաղի շրջանում՝ Հոչանց գետի ձախափնյա ձորալանջին, պահպանվում են կիկլոպյան շարվածքով հնամենի բերդի մնացորդ­ները։ Սա ակնհայտորեն իր նպատակին է ծառայել նաև միջին դարերում։ Կա այն կարծիքը, որ դա Ստ. Օրբելյանի հիշատակած Խոժոռաբերդն է76։

Եկվոր քրդերը բերդը կոչում էին Գյավուրղալա (անհավատների բերդ)։

Ք.ա. III-II հազարամյակներին պատկանող բերդերի մնացորդ­ներ են հայտնաբերվել Աղդամի մոտակայքում և Ֆիզուլիի շրջանում։

Վերոհիշյալ բերդերը պարփակված են եղել 3 մետր հաստու­թյամբ անմշակ քարերից կառուցված կիկլոպյան պարիսպներով։ Բնակավայրերի կառուցապատումը անկանոն է՝ ծուռումուռ նրբանցքներով։ Ճարտարապետական հատակագծային տեսանկյունից դրանք շատ նման են Երևանից ոչ շատ հեռավորության վրա գտնվող Շենգավիթ բնակավայրին։ Անգամ Արցախի պատմության անգերազանցելի կեղծարարներից մեկը՝ Դ. Ախունդովը նկատել է այդ նմանատիպությունը։

Նմանօրինակ հուշարձաններից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Հադրութից 8 կմ հեռավորության վրա գտնվող կիկլոպյան շարվածքով բերդի մնացորդները։ Պահպանվել է 160մ երկարությամբ և 3մ հաստությամբ ամրոցի պարսպաշարը, ինչպես նաև 3 աշտարակները, որոնցից 2-ը ունեն 7մ, իսկ մեկը՝ 12մ շրջագիծ։ Ամրոցի տարածքում հայտնաբերված կլոր և օվալաձև շարվածքով