Էջ:Artcakh history.pdf/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիգրանի անունով քաղաք կառուցվել է նաև Ուտիքում։ Ք.հ. առաջին դարում Պարտավը դառնում է առևտրի և արհեստագործու­թյան կենտրոն, կատարելով քաղաքատիպ ավանի դերակատարու­թյուն։

Ճարտարապետությանը զուգընթաց որոշակի զարգացում են ապրել նաև քանդակագործությունն ու նկարչությունը։ Հայ և օտար սկզբնաղբյուրներից հայտնի է, որ հայկական հեթանոսական տաճարներում եղել են կավից, մարմարից, փղոսկրից, ոսկուց, արծաթից և այլ նյութերից շինված աստվածների և թագավորների մեծ ու փոքր քազմաթիվ արձաններ։ Սակայն այդ արձաններից մեզ մի քանի նմուշներ ու բեկորներ են հասել։

1898թ․ գերմանացի հնագետ Էմիլ Ռյոսլերը, ուսումնասիրելով Զարուխ գյուղի մերձակայքում գտնվող հնավայրը, հայտնաբերել է մի շարք քանդակների բեկորներ, որոնք, նրա կարծիքով, հայկական ծագում ունեն։ «Այդ քանդակները,- գրել է Ռյուսլերը,- պատկերում են թամքած երիվարներ՝ լիակատար ռազմական հանդերձանքով։ Ամենայն հավանականությամք այսօրինակ քարերը հին հայկական գերեզմանոցների մահարձանների թվին են պատկանում»։

Առանձնակի նշանակություն ունեն կանացի արձանիկները, որոնք խորհրդանշում էին կյանքի, հարատևման, պտղաբերության, արգասավորման, մայր աստվածության գաղափարը։ Ֆիզուլու շր­ջանի Գալագյաղ բնակավայրում հայտնաբերված կնոջ երկու արձանիկները վերագրվում են Ք.ա առաջին դարի հելլենիստական մշակույթին։

Արցախի որոշ բնակատեղերից հայտնաբերվել են նաև տղամարդու արձանիկներ, որոնք, բացի երկրագործական պաշտամունքի առարկաներ լինելուց, հավաստում են հայրիշխանական նահապետական հարաբերությունների հաղթանակը։ Դրա մասին է վկայում Ասկերանի շրջանի Բալլուջա գյուղի տարածքից հայտնաբեր­ված և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում պահպանվող տղամարդու դեմքով և կենդանու մարմնով արձանիկը։

Նկարչական արվեստի գոյության և զարգացման մասին է վկայում