Էջ:Artcakh history.pdf/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Անտիկ աշխարհի մայրամուտին ձևավորվող քրիստոնեությունը 1-2-րդ դարերում բավական տարածվել է արևելյան երկրներում։ Հռոմեական կայսրության արևելյան նահանգներում՝ Ասորիքում, Պաղեստինում, Կապադովկիայում հիմնավորվելով այդ ուսմունքը տարբեր ձևերով թափանցում էր Հայաստան։

Մ.թ. 34թ. Եդեսիա է գալիս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը Թադեոս անունով (Ադդէ)105։ Այստեղից քարոզչական նպատակնե­րով Հայաստան է գալիս, ենթարկվում հալածանքների և նահատակվում Արտազ գավառում։ Իսկ Բարդուղիմեոս առաքյալի քարոզչության կենտրոնը եղել է Անձևացոց գավառը։ Ըստ ավանդու­թյան նա քարոզել է նաև Հայաստանի այլ կողմերում՝ Գողթնում, Աղբակ գավառում, ուր և նահատակվել է։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Բարդուղիմեոսը Սյունիքում հաստատում է եպիսկո­պոսական աթոռ106։

Մ.Կաղանկատվացու հավաստմամբ Թադևոսին բաժին էր ընկել Հայաստանի մի մասը՝ քրիստոնեություն էր տարածում արևելյան կողմերում, այնուհետև «եկավ հռչակվելու արժանի մարտնչողը և երիցս երանելի Գրիգորիսը»107։

Թադևոսի նահատակությունից հետո կիսատ գործը շարունակեցին նրա աշակերտները, որոնցից մեկը՝ Եղիշեն, Երուսաղեմի առաջին հայրապետ Սուրբ Հակոբից ձեռնադրություն ստանալով, քրիստոնեություն է տարածել Արցախում և Ուտիքում։ Նա Ուտիքի և Արցախի սահմանագլխին, Գիս վայրում կառուցել է եկեղեցի։ Քրիստոնեական հավատի հակառակորդները Զերգունի դաշտում Հոմենք