Էջ:Artcakh history.pdf/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 5-ՐԴ ԴԱՐԻ ՀԱԿԱՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Թեև 428 թվականից հետո հայոց երկիրը զրկվել էր սեփական թագավորից, սակայն հասարակությունը չի դիմազրկվել, շարունակում է գործել որպես ինքնուրույն համակարգ։ Նոր պետական հաստատության՝ մարզպանության կողքին լիարյուն գործում էին Արշակունյաց ժամանակաշրջանի գործակալությունները։

Նոր պայմաններում, չնայած Սասանյանները Հայոց եկեղեցին առել էին իրենց անմիջական հսկողության ներքո, բայց հաստատությունը մնացել էր նույնը։ Դեռ ավելին, միասնական թագավորաթյան բացակայության պայմաններում, Հայ առաքելական եկեղե­ցին անգնահատելի դեր կատարեց հասարակության բոլոր խավերի համախմբման և հայ ոգու ու ինքնության պահպանման գործում։ Այս պայմաններում եկեղեցու կշիռը բավականին աճել էր։ Իրավացի է Հ.Մանանդյանը, որը քննության առնելով վերոհիշյալ ժամանակաշրջանում հայ նախարարական տների իրավաքաղաքական կարգավիճակը, գրել է. «428 թվականից հետո Պարսկական Հայաստանի նախարարական ինքնավար կազմակերպության մեջ զգալի փոփոխություններ չէին եղել»120։

Փաստորեն ժամանակի հայ հոգևոր և ավատական վերնախավի մի մասի նուրբ ու ճկուն քաղաքականության շնորհիվ, մեղմելով պարսկական արքունիքի հայակուլ նկրտումները, երկիրը պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը, նախարարությունների ինքնավար վարաչաձևը, հայաշունչ ոգին ու քրիստոնյա կրոնաբարոյական