Էջ:Artcakh history.pdf/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրահարում է Լփնիքի[1] թագավորի եղբորը՝ Վուրկին և ուրիշ շատերին։

Առայսօր Խաղխաղի ճակատամարտը հայ պատմագրության մեջ ներկայացվում է որպես հայ-աղվանական միացյալ ուժերի կռիվ ընդդեմ պարսիկների։ Մինչդեռ վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Վարդան Մամիկոնյանը իր զորագնդով ոչ թե աղվաններին է օգնության գնացել, այլ պարզապես Հայոց Արևելից կողմանց, այդ թվում Արցախի իշխաններին, որոնց տիրույթներն էին մտել պար­սիկները և փորձում էին կրոնափոխել տեղի հայությանը։

Խաղխաղի ճակատամարտում հայկական գնդերը կռվում էին պարսկա-աղվանական միացյալ ուժերի դեմ։

Չի բացառվում նաև, որ Վարդան սպարապետը օգնել է նաև աղ­վանական մի քանի ցեղերի, նրանց բնակավայրերն ու բերդերը պարսիկներից ազատագրելու։ Այդ է վկայում Մովսես Կաղանկատվացին և Վարդան Մամիկոնյանի հետագա գործողությունը։ Ահա թե ինչ է գրում Մ․Կաղանկատվացին. «Աղվանքի իշխաններից ուշինականներից բազմաթիվ մարդիկ, որոնք աստծու անվան համար ցրվել ու տարածվել էին Կապկոհ(Կապկոհ էր կոչվում Կովկասյան գլխավոր լեռնաշղթան) լեռների թաքստոցներում, երբ տեսան հայոց զորքերի մեծ հաղթությունը, նրանք էլ էին միանում հայոց զորքի հետ և մասնակից դառնում նրանց հերոսությանը»135։ Այս փաստը մի ավելորդ անգամ նորից ապացուցում է, որ Ալբանիա-Աղվանքի ցեղերի մի մասի զինյալ ջոկատները Վարդան Մամիկոնյանի զորագնդին են միանում Խաղխաղի ճակատամարտի հաղթական ելքից հետո միայն։

Այս խոշոր հաղթանակից հետո Վարդանը շարունակում է արագաթափ առաջ շարժվել և մեկը մյուսի հետևից պարսիկներից ազատում Աղվանքի քաղաքներն ու գյուղերը։ Նա հասնում է մինչև Ճորա Պահակը(Դերբենդ), վերացնում պահապաններին, հրամայում

  1. Լփինքը բուն Աղվանքի արևմտյան մասն էր, Լոփնաս, Խորա և Ալազան գետերի ավազանը, լփնի ցեղի բնակավայրն էր։ Բուն Աղվանքի միասնական թագավորության շրջանում(մ.թ.ա. 1 դար-մթ. 5-րդ դարի առաջին կես) գտնվում էր այդ թագավորության կազմի մեջ։ Մարզպանության ստեղծումով նվաճեց կիսանկախ վիճակ, և ցեղապետն էլ իրեն հայտարարեց թագավոր։ Ղազար Փարպեցի, էջ 499-500։