Էջ:Artcakh history.pdf/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ լեզու գտնելու միջոցով։ Ահա գաղափարների նմանօրինակ տարամետության պատճառով մինչև Ավարայրի ճակատամարտը երկրում բռնկվեց քաղաքացիական պատերազմ։

Անդրադառնալով Վասակի գործունեությանը, Եղիշեն գրել է. «…մինչև իսկ բազմաթիվ հարազատ եղբայրների բաժանեց մի­մյանցից. հորն ու որդուն միաբան չթողեց և խաղաղության մեջ խռո­վություն գցեց»137։ Եղբայրասպան պատերազմը ծվատում էր երկրի առանց այն էլ կազմալուծված ուժերը։ Եվ պատահական չէ, որ Ավարայրի ճակատամարտի օրը հայոց գնդերը հայտնվեցին Տղմուտ գետի հակառակ ափերին։

Պատմագիտության մեջ թյուր մտայնություն կա, թե իբր Ավարայրի ճակատամարտին արցախահայությունը չի մասնակցել։ Մեզ հասած սկզբնաղբյուրները և հատկապես Եղիշե պատմիչի տեղե­կությունների քննությունը իրավացիորեն պնդում են, որ այդ ճակատամարտին մասնակցել են նաև արցախահայերը։

Իրենց զինվորական ուժերով ապստամբությանը միացել էին Գահնամակում գրանցված 32 և չգրանցված 5 հայ իշխաններ138։

Եթե մենք պայմանականորեն հիմք ընդունենք Զորանամակի տվյալները, մոտավորապես կստացվի, որ գահնամակում գրանցված 37 նախարարությունները, արքունիքի և նրա ծակալների հետ միասին, կարող էին մարտի դուրս բերել 53600-անոց բանակ։

Այս թվի մեջ չեն մտնում Արցախի Բակ զորավարի, Շիրակի Դիմաքսյան, Մարդաստանի Արծրունյաց և Վահնունյաց զինվորական ուժերը, որոնց մասին տվյալներ չկան Զորանամակում։ Նշված թվի մեջ չեն մտնում նաև Գահնամակում չգրանցված և նոր կազմավոր­ված չորս կրտսեր իշխանական տների ուժերը, որոնք մասնակցում էին ապստամբությանը139։

Ինչպես մեզ հայտնի է Ավարայրի ճակատամարտին մասնակ­ցել է 66 հազար հեծյալ և հետևակ զինվոր։ Փաստորեն մնացած 12400 մարտիկների կազմում գտնվում էր նաև Արցախի Բակ զորավարի գունդը։

Լինել չլինելու հարցը բռունցքեց պարսկահպատակ Հայաստանի բոլոր գավառների հայությանը։ Արցախի քաջորդիները Բակ Առանշահիկ իշխանի գլխավորությամբ Վարդան զորավարին թև ու