Էջ:Artcakh history.pdf/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

հաղթող է դուրս գալիս Պերոզը։ Սա Վաչեին հպատակեցնելու համար մեծաքանակ զորքով ներխուժեց Ուտիք և Արցախ։ Վաչեն անցավ անդրկուրյան Աղվանք, դաշն կնքեց ալբանական 11 ցեղերի հետ։ Բարձրանալով հյուսիս, նա քանդեց Ճորա Պահակի ամրությունները և հյուսիսային Կովկասի ցեղերի բազմությունների հետ միասին հարձակվելով, ջարդեցին արքունի բանակը։ Պերոզն ստիպված էր նամակներով և պատգամավորներով խաղաղություն առաջարկել Վաչեին։ Սակայն ապստամբ արքան անդրդվելի էր։ Նա արքայից արքայի առաջարկներին պատասխանում էր հանդիմանությամբ՝ այն բոլոր չարագործությունների համար, որ պարսիկներն էին արել Հայոց դեմ։ Վաչեն «հանդիմանում էր նրան (պար­սիկներին, տվյալ դեպքում Պերոզին -Վ.Բ.) Հայաստանը զուր տեղը ավերելու համար, հիշեցնում էր նախարարների մահը, գերիների չարչարելը, որոնց հավատարմության և վաստակի համար կյանք շնորհելու փոխարեն արևից զրկում եք։ Ես բարվոք եմ համարում տանջանքներով մեռնել, քան ուրացող լինելով ապրել»151։

Անկարող լինելով սեփական ուժերով հաշվեհարդար տեսնելու Վաչեի հետ, Պերոզը մեծ կաշառքով Աղվանքի վրա է ուղղում հյու­սիսային խայլանդուրների[1] խաժամուժը։ Վաչեի փոքրաքանակ զորքը մի ամբողջ տարի օրհասական մարտեր է մղում պարսիկնե­րի և հոների բազմաքանակ ուժերի դեմ։

Սպառվում են Վաչեի ուժերը, սակայն նա ետ չի կանգնում պար­սիկների դեմ մինչև վերջ մարտնչելու վճռից։ Դեռ ավելին, տեղ-տեղ հայերը փայլուն հաղթանակի են հասնում։ «Շատերը կռվի մեջ ոչնչացան, շատերն էլ տանջալից հիվանդություններից հյուծվեցին։ Պաշարման երկարելուց երկրի մեծ մասը ավերվեց, բայց ոչ ոք այն տեղից չհեռացավ»152։

Պերոզն արդեն անկարող էր զսպել նրան։ Այս անգամ նա փոր­ձեց խաղալ Վաչեի զգացմունքների ելևեջների վրա, նրան պահանջագիր ուղարկելով, թե՝ «իմ քրոջը և քեռորդուս ուղարկիր, որովհետև նրանք ծագումով մոգության էին պատկանում, բայց դու քրիստոնյա

  1. Հոների անվանումն է, որ ապրում են Կովկասում։ Ըստ Մարկվարտի Խայլադուրք կոչվում է հոների արքայական հորդան։