Էջ:Artcakh history.pdf/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՌԱՆՇԱՀԻԿՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Հինգերորդ դարի երկրորդ կեսի Արցախի հայության ազատատենչ ոգորումները անհետևանք չմնացին։ Աղվանից մարզպանության ներսում ձեռք բերեցին իրենց վարչաքաղաքական ինքնու­րույնությունը և ստեղծեցին պետական ձույլ մի միավոր, որը պատմությանը հայտնի է որպես Աղվանից թագավորություն անունով։

457թ. մեռնում է Պարսից Հազկերտ թագավորը։ Երկրում խռո­վություն է սկսվում։ Հանգամանքից օգտվելով՝ Վաչե Առանշահիկը պարսիկներին քշում է իր երկրից և Արցախում ու Ուտիքում իրեն թագավոր հռչակում։

Քննարկվող ժամանակաշրջանում բուն Աղվանքում ապրող ցե­ղերը միավորված չէին և չունեին կայուն քաղաքական ոչ մի միավոր։ Առիթից օգտվելով Վաչե Առանշահիկը իր իշխանությունը տարածել էր նաև Կուրի ձախափնյակի վրա։

Նոր թագավորության համար Մ.Կաղանկատվացու վկայու­թյամբ Վաչեն կառուցում է Պարտավ155 մայրաքաղաքը։

Սակայն երկրի ներքին անհանգիստ վիճակը և պարսից արքունիքի ճնշումներն ու բանսարկությունները Վաչեին չթողեցին շարու­նակել հայրենաշեն գործը, որի մասին առավել հանգամանալից խոսվեց վերևում։

Շուրջ երեսուն տարվա անիշխանությունից հետո Հայոց Արևելից աշխարհում թագավոր է դառնում Վաչեի եղբոր որդի Վաչագանը։ Վաչագանի Արցախի հայկական թագավորությունն իր մեջ ընդգրկում էր Արցախ և Ուտիք նահանգները, ինչպես և Կուր գե­տի ձախափնյա Կամբեճան գավառը։ Բուն Մեծ Հայքում և կենտրոնական