Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրակները մեկ հարյուրամյակ անց բոցավառվեցին նան Բակունցի հոգու մեջ։ Իր հզոր նախորդի պես Ակսել Բակունցը ևս այրվեց սիրո և նվիրումի, հավատարմության և երազի, տագնապի և հերոսության բոցերի մեջ, մի անգամ ևս հաստատելով իր մոխիրներից վերակենդանացող թռչունի «հրաշալի հարության» լեգենդը։

Երբ «լեռան գյուղերի ամենալավ մարդը» հեռացավ աշխարհից, այդ գիշերն իսկ ժողովրդական ծովացած արցունքը «սրբագործեց մի ոսկյա առասպել»՝ Բակունցին տեղ տալով հայոց պատմության մեծ պատգամախոսների շարքում։

ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ