էին ու կարոտով նայում ծանոթ տներին, կտուրի վրա հավաքված աղջիկներին, կանանց, և թե՛ նրանց, որոնք դատապարտված էին մնալու և սպասելու։
− Ավան ամի, էհ մնաս բարով,− ասաց Արզումանը։
− Չէ, գնանք... Մինչի Լուս Խաչերը հետդ կգամ։
− Արզումա՜ն, Արզումա՜ն...− Ուստա Նազարն էր վազում։
− Ուստա ջա՜ն...− ու փաթաթվեցին իրար։
− Բարով վերադառնաս,− մրմնջաց ուստան։
− Արխային կաց, մնացողը չեմ։
− Ավան ամի, նամակս քեզ վրա է գալու,− ու քիչ անց ավելացրեց,− աչքդ էս երեխու վրա պահիր, մինչև տեսնենք,− ասաց Արզումանը, ցույց տալով Եգորին։ Ավան ամին լուռ էր, մտքերի հետ։
Արզումանը Եգորին մի կողմի վրա քաշելով, կամաց ասաց.
− Գլխի ես չէ՞ մեր բանը... Սիմոնի աղջկա հետ...– ու նայեց նրա աչքերին։ Եգորը շիկնեց։– Հա, լավ, հո երեխա չես... Դե, վերջը, կարճ ասեմ։ Ականջովս է ընկել, որ խազեինը Գոդու համար է ուզում առնի... Էդպես խոսք բացվել է: Հա՛, աղջիկը չի ուզում։ Հիմա մեր բանն էլ էսպես գնաց: Չորտ ևո, կարող է գամ, կարող է չէ... Էդ մեր ֆելդֆեբել Իվան Իվանովիչը կասի... Աղջիկ է էլի, մի քիչ լաց կլինի, վերջը գլուխը կախ կգնա։ Ի՞նչ պիտի ասի։ Թե որ չեկա, ուրիշի մեղքի տակին ինչի ընկնեմ։− Ես էլ սովեստ ունեմ, չէ՞... Հա, ինձ հանգամանքները մանրամասն կգրես։ Ղուշի թևով էլ է կհասնեմ։ Թե չէ, հո չէ...
Եգորի աչքերը արցունքոտվեցին։
− Տղամարդ կաց։ Արզումանի գլուխը քարի տակին չի մնա...
Լուս Խաչերում կանգ առան։ Իրենց արտի կողքին կանգնել էր Խեչանը: Արտը ծովի նման ծփում էր. ծանր հասկերը քսվում էին իրար,հնչեցնում տխուր լարի նման։
− Ունանը կհնձի, արի՜,− ասաց Արզումանը։
Եվ անխոս բաժանվեցին։ Մնացին միայն նրանք, որոնք մինչև քաղաք պիտի ուղեկցեին։
Ճանապարհը շարունակեցին։ Արզումանը ետ նայեց։ Կողք-կողքի գնում էին Ավան ամին ու Եգորը... Հեռվու՜մ, արտի եզրին կանգնել էր Սալբին, կանգնել էր ու նայում էր։ Հանկարծ արտերի միջից դուրս եկավ իրենց պառավ Բողարը ու փաթաթվեց ոտներին։
− Բողա՜ր... Բողա՛ր, ետ դառ...
Շունը նստեց հետևի ոտների վրա, լեզուն հանեց շոգից: Արզումանը