Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայ գյուղի իրական հոգսերին լավատեղյակ Բակունցին, բնականաբար, չէին կարող գոհացնել գյուղական անցուդարձը իդեալագործող «քնարերգակները», և նա իր «Գյուղական նամակներում» անդրադառնում է այդ սխալ մոտեցումներին։

Արդեն 1925—1926 թթ. պարբերական մամուլի էջերում, գերազանցապես «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, տպագրվում են գեղարվեստական այն պատումները, որոնք մտան «Մթնաձոր» ժողովածուի (1927) կազմի մեջ։ Այդ տասնութ պատմվածքները «Մթնաձորի» առաջին հրատարակության մեջ ունեն հետևյալ դասավորությունը՝ «Մթնաձոր», «Վանդունց Բադին», «Աքարում», «Այու սարի լանջին», «Ծիրանի տափ», «Միրհավ», «Հանավանք», «Գյուլբահարի համար», «Մինա բիբին», «Խաղլացավ», «Զորբան», «Օրանջիա», «Մրոց», «Մթնաձորի «շարքը», «Խոնարհ աղջիկը», «Լառ-Մարգար», «Սաբա», «Ալպիական մանուշակ»։

Մինչ գյուղացիական Հայաստանի ընթերցողների լայն շարքերը, ի դեմս Ակսել Բակունցի, տեսան իրենց մեծ և Փոքր դրամաների, իրենց երազանքների և հայացքների հարազատ արաահայաշին, ժողովրդական ցավի ու կարոտի գեղագետին, ժամանակի գրական «հրահանգիշները» հանդես եկան Բակունցի ստեղծագործության այնպեսի վերագրումներով, որոնք հետագայում գրականագիտության մեջ որակվեցին «Լեգենդ Բակունցի մասին» անունով։

Բակունցը «հնչեցնում է հին գյուղի մահացման ողբը», Բակունցը սրբագործում է նահապետական հետամնաց բարքերը, Բակունցը կեցության իդեալական ձևն է համարում անմարդաբնակ քարանձավների լռությունը, Բակունցը նզովում է «քաղաքակրթությանը»,— ահա վերագրումների ոչ լրիվ շարքը։

Աշխարհայացքային զուգահեռներ էին որոնում ոչ միայն կնուտհամսունյան «դիցաբանական սագաների» և բակունցյան Մթնաձորի ծննդաբանության «անհիշելի ժամանակների», ոչ միայն «երկաթի հյուրի» և մուժիկային Ռուսաստանի հանդիպումից ծնված դրամայի եսենինյան կերպի, այլև «մարդուն» և «գազանին» հավասար մակարդակի վրա դնող իմաստասիրության միջև, այլև «հողի իշխանությունը» գյուղացու հավերժական ճակատագիրը համարող տեսությունների միջև։

Դառնանք «Մթնաձորի» մեջ տպագրված պատումների ժամանակային ընդգրկման սահմաններին, որը շատ էական մոմենտ է Բակունցի ստեղծագործության պաթոսը ճիշտ ընթերցելու համար։ «Մթնաձոր» շարքում կան, իհարկե, պատմվածքներ նախահեղափոխական գյուղի կյանքից, բայց պատմվածքների հնչող մեծամասնության «սյուժե–ֆաբուլաները»