Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Հայվանի ադաթ ա մեզանում էդ խաղը, խաղլացավը...

Չկարողացա իմանալ, թե ինչ ցավ է. բռնում է հանկարծ, ասում են, շատ միտք անելուց, հանկարծակի կորստից կամ հրճվանքից անչափ։ Հիվանդի ոսկրները ցավում են։

− Ցավը, որդի պես, սաղ ջանով ման ա գալիս... Մին ծունկն ա ծակում, մեկ էլ փախնում սրտի տակ։ Պետք ա էդ որդին սպանեն։

Եվ սպանում են «խաղլացավով»։ Կիսամութ սենյակում նստոտած են վարձովի լալկան կանայք, հիվանդը նստում է նրանց մոտ։ Լալիս են կանայք վարձկան, սուգ անում, մղկտում, և հիվանդի սիրտը թուլանում է, մարելու պես 10 լինում, մեկ էլ ծլունգ լինում ընդոստ, սկսում պարել՝ խելագարի ցատկումներով անմիտ, գետնովն է տալիս իրեն, մարմիըջ կոտրատում և պարում, պարում ժամերով։ Քրտնում է, փրփրում, բայց թնդում է պարը։ Սենյակի անկյունում նստած զուռնաչին զլում է զուռնան, դհոլը դմբում է արագ, նվագն ասես թե ոսկրի մեջ է մտնում, և մարմինը՝ դհոլի դմբոցի հետ վեր-վեր է թռչում, ֆուտբոլի գնդակի պես։

Այսպես սկսվում է և երկու օր տևում։ Նվագում են գիշեր-ցերեկ. հոգնած զուռնաչուն ուրիշն է փոխարինում, դարձյալ զլում զուռնան, դհոլին խփում, և հիվանդը պարում է, մինչև ուշաթափ լինի։ Հիվանդին պառկեցնում են անկողնում, մի քիչ դադար առնում և հետո նորից սկսում։

20 Եթե երկու օրում չի լավանում, եթե հիվանդը դարձյալ գանգատվում՝ է «որդի» ծակոցից, խաղալ շարունակում են, այս անգամ ավելի վայրենի, ավելի անիմաստ ու այլանդակ։

Զուռնի լայն բերանը մոտեցնում են հիվանդի ականջին, մեկը ձախ, մյուսը աջ սկսում են փչել, ինչքան թոքերը կարող են շունչ պահել։ Դհոլն էլ դնում են հիվանդի գլխին և փայտե կոպալներով հարվածում դհոլի պինդ