Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեզարած, ջարդուփշուր մարմնով պառկում է անկողնում, դադարում է զուռնան, կանայք էլ չեն լալիս, և երբ հանգստի ժամը երկար է թվում, մեկը կանանցից մոտենում է հիվանդին, տեսնի` շնչո՞ւմ է դեռ...

* * *

— Հերու մեր գյուզում երեք հարս էին «խաղլացավով» հիվանդ... Մինն էլ երեխով էր, — պատմում էր ծանոթն իմ, փողոցի գերանին նստած. իսկ մի քիչ հեռու պատուհանը ներսից շորով ծածկած սենյակում զուռնան էր նվագում՝ միալար, ձանձրալի:

— Երկուսը լավացան, էն մինը երեխան փչացրեց, հիմի էլ ջան չունի...

10 Սովորաբար աշնան են սկսում բժշկել, «որդը» ցուրտն ընկնելուն պես սկսում է շարժվել, վերքեր են դուրս գալիս: Գյուղում պառավ կանայք կան, գիտեն, որ այդ «խաղալու ցավ» է: Եվ ահա սկսում են պատրաստություն տեսնել, մոտիկ գյուղից զուռնա-դհոլ կանչել, երկու կամ երեք «դաստա», որ իրար փոխարինեն:

Ես չկարողացա ստուգել, թե ինչքան են ստանում զուռնաչին ու դհոլչին: Խորհրդի նախագահի ասելով՝ օրական ութ ռուբլիով են պայմանավորվել: Շատ սազանդար չի դիմանում, չի համաձայնվում նվագել, թեկուզ բարձր գնով: Նոր սովորած զուռնաչիները միշտ էլ ուրախությամբ են համաձայնվում. սովորել կարող են, որովհետև նրանցից շնորհքով նվագ չի 20 պահանջվում, այլ դարբնոցի փուքսի պես թոքեր:

— Օտարությունից ա եկել էս կինը, որ հրեն խաղում ա: Քաղաքներում չեն կարողացել օգնություն անել... Ինչքան երևելի բժիշկների մոտ են տարել, բոլորն էլ ասել են, թե «չխոտկա» յա, բժշկվիլ չի, հայրենիք տարեք... Հիմի էստեղ բժշկվում ա:

Երբ ես աչքիս տակով նայեցի խոսակցիս մազակալած դեմքին, ականջներին՝ մեջը մի-մի մալանչ բուրդ, —