Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Զ Ո Ր Բ Ա Ն

Տունը գյուղի ծայրին է, ճանապարհի կողքին։ Եթե գյուղը ման գաք, էլ ուրիշ ներկած դարպաս չեք ճարի։ Կապույտ ներկ միայն նրա հաստ ու ամուր դարպասի վրա կա։

Եվ եթե բաց են դռները, փողոցից կարելի է տեսնել բակն ու տան սրահը։

Բակում բացօթյա մի արհեստանոց կա։ Մեծ ու փոքր մուրճեր, սղոցներ, պայտարի գործիքներ, անիվների օղեր, սռնիներ, նոր քաշած տախտակների կույտ, կլպած գերաններ, որ չորանում են արևի տակ:

Ամեն օր մի քանի բանվոր է աշխատեցնում։ Մեկը ցեխապատ է անում, նոր գոմի պատերը շարում, մյուսը քար է տաշում, իսկ ինքն էլ իր որդիների հետ լուսաբացից մինչև արևմուտ աշխատում է։

Իզուր չէ, որ գյուղում եթե մեկը լավ աշխատող է, ասում են՝

— Զորբա Օսեփի ճանկն ընկնի, մի շաբաթ էլ չի դիմանա։

Ինքն էլ է աշխատում և արհեստավորին շուտ-շուտ ձեն տալիս.

—Հը՛, քեզ մատաղ, օրը պրծավ, հա՜, շուտ արա, էս շարքն էլ պատի, իրիկունը արաղ կտամ։

Վարձը կալին է տալու ցորենով։ Իսկ մինչ այդ եղածից բաժին է հանում։ Եթե մի ծուռ գերան իրեն պետք չի,