Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օսեփի հարևան մի քանի աղքատ տներ կան, որոնց կանայք նրա տանը բուրդ են լվանում, հաց թխում կամ ուրիշ գործ անում։ Օսեփի հոտաղը միշտ այդ տներից կլինի, մաճ քշողն էլ, տավար պահողն էլ։

Եթե մի վռազ գործ լինի, Օսեփը ձեն է տալիս բակից, մեկն ու մեկին կանչում։

Աղքատ տներ են, որոնցից յուրաքանչյուրը մի եզ ունի կամ մի կով, երկու օրավար վար ունի, մի տուն լիքը ուտողներ։

Իրենց գործն անելուց հետո սրա-նրա համար աշխատում են, գլուխ պահում։

Օսեփը դրանց համար է ասում, թե իր արևի տակ են մեծանում. լսողն էլ գիտե, որ այդպես չէ։ Օսեփն է տզի պես փակչել նրանց և հացափոր աշխատեցնում։

— Բա խի՞ դողն ընկել էր ջանդ, որ ասում էին պայման կապի բատրակի հետ...

Այդ որ ասեին, Օսեփի ջանը իրոք որ դող էր ընկնում, վեր էր կենում, գեղամիջից հեռանում։

***

Գզիրը կտուրից ժողովի է կանչում։

Մեկ-մեկ հավաքվում են դպրոցի բակում և նստոտում պատի տակ, գետնին կամ քարերի վրա։

Ժողովը հարկի մասին է։

Քաղաքից եկած մի ընկեր այս տարվա հարկի մասին է խոսում, բացատրում, թե ինչու է քիչ։

Ուշադիր լսում են, հետո հարցեր են տալիս։ Հարցնում են, թե էլի առաջվա պես պիտի հավաքե՞ն՝ հարուստից շատ, միջակից քիչ։

Օսեփն էլ է ժողովի եկել։

Նա ոչ մի ժողով բաց չի թողնում, ամենից առաջ է խոսում, աշխատում է ծուռ ու մուռ ճանապարհներով,