Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տները ցրվելուց առաջ նրանք հազար ու մի ենթադրություն արին, նույնիսկ գզրին հարցրին, բայց գզիրն ուսը թոթվեց հեռացավ։

Իհարկե, Ատլանտյանի մյուս ափին բանվորը երբ մեքենայի վրա գրել էր «Made in U.S.A» մտքով երբեք չէր անցել, թե ծովերով և երկաթուղիներով մեքենան այդքան հեռուները պիտի ընկնի՝ Մրոց։

...Թեկուզ մի շաբաթ էր անցել, բայց արդեն գզիրը բեզարել էր ժողովրդին մեքենայի մոտից հեռացնելուց, արգելելուց, որ ձեռք չտան։ Մրոցը դեռ մեքենայի մասին էր խոսում։

Երբ ագրոնոմը վերջին սարը բարձրացավ, սարի գագաթից երևաց Մրոցը, 10 մտածեց այն մասին, թե ինչ պիտի ասի գյուղացիներին, կտա՞ն արդյոք ցորեն կամ գարի տրիերով մաքրելու, ինչպես պիտի զարմանան կանայք, երբ տեսնեն, որ տրիերը ցորենն ավելի լավ է զտում, քան իրենք:

Նրա գալուստն էլ զարմացրեց Մրոցին, մանավանդ, երբ իմացան որ մեքենան աշխատելու է։ Նախագահը երկմտեց, հետո հավատաց, որ «ցնոր կարգադրությունը» հենց այդ երիտասարդն էր։

Երբ գզիրը սրան-նրան հրելով ճանապարհ բաց արեց, ագրոնոմը մոտեցավ տրիերին։ Աշխատեցնելուց առաջ պտուտակը մի քանի անգամ դարձրեց և զարմացավ, երբ մեքենան մի անգամ դառնալուց հետո կանգ առավ։

Ավելի մեծ եղավ նրա զարմանքը, երբ ձեռքը կոխեց մեքենայի ներսը և հանեց 20 մի կերպ ծրարած, ծրարը խմորով փակցրած, հասցեն ճրագի վրա չորացրած նամակներ...