Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄԹՆԱՁՈՐԻ «ՉԱՐՔԸ»

Կտուրի վրա նստած մի ալևոր, որ եզան մազոտ կաշի էր քերում և պատմություն անում քարերին նստոտած շինականներին,— երբ կանգնեց փեշերից մազը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ճամփին, ձեռքը ճակատին պահեց, որ արևի շողերը ջրակալած աչքերին չխանգարեն ճամփով եկողներին ավելի լավ տեսնելու։

— Կասես էն մինն էլ կնիկ ա...

Մյուսներն էլ ետ նայեցին, մի պահ մոռացան ալևորի պատմությունը։

− Ի՜նչ էլ անխիղճ մարդ են, ենիշումն (վայրէջք) էլ ձի կնստե՞ն։

− Ձին իրենցը լիներ, նստիլ չէին...

Ալևորը կաշին նորից սկսեց քերել ապակու կտորտանքով, և երբ եկողները պահվեցին դիմացի անտառակում, կտուրի վրա նստողներն առաջվա դիրքն ընդունեցին, ծերի պատմածը լսելու։

− Սաքա՛ն, դու կիմանաս, հըմի նրանց մեջ մի բան չի պատահե՞լ, որ էն անմարդ ձորերով, սարերով մենակ գալիս են,−դարձավ ծերը Սաքանին և ծիծաղեց։

− Դե ջահել են, առանց էդ չի...

− Հա՜, էդ ժամանակ էլ,— շարունակեց ծերունին իր պատմությունը,− ձորում շատ վախ կար։ Այ տղա, դուրս եկա Մթնաձորի գլուխը, աչքիս մի շողք երևաց։ Լուսնյակ էլ գիշեր էր... Հըմի ոչ շողքն ա հեռանում, ոչ էլ ես եմ