Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ծառդ պտուղ չի տա, յավրիս...

Եթե իր խոսքին կասկածող էր լինում, և Լառ-Մարգարն ասում էր, թե'

— Էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ,— իհարկե, գյուղում շատ քչերն էին իմանում, թե ինչ դառնությամբ է Լառ-Մարգարը այդ հասակը քաշել։

Իսկ եթե մեկին մի լավություն էր ուզում անել, Լառ-Մարգարը ժպտալով ասում էր.

— Կեցիր, ծիրաններս բոյովնան, քեզի մեկ հատ պիտի տամ։ Նայե՛, ինտոր համեղ են։ Աստեղվանքը հիչ չկա իմինիս պես ծիրանի։

Լառ-Մարգարի փոքրիկ, ջրակալած աչքերում փայլատակում էր մի մեծ հրճվանք, մանավանդ, երբ գարնան ջրտուքին, առվի բանդը սարքելու համար դպրոցի մոտովն էր անցնում և ցեխապատի ճեղքից նայում, թե ինչպես դպրոցի բակում վազվզում են երեխաները, խաղում, կանչում, և երեխաների հետ խաղում է Թորոսիկը։

Իսկ դպրոցից մի քիչ հեռու, իրենց տան առաջ, ծիրանու տունկերն են ձգվում արևի տակ...