Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Իմ վաղեմի ծանոթը կրակի մոտ պատմում էր ջրի և ջրբաժանության, քարոտ հողերի և հանդերի մասին։

— Ինչ եղեր է չեղեր է, գացեր է։ Եղանք գոմշու կոտոշ, կպանք զիրար։ Սև թոն եկավ, արուն առու ելավ։ Մըր փողպատ ազատինք Մոտկանա երկրեն, մըր Տալվորիկի հուղերեն։ Ախ ու փախ, գիշեր ցերեկ չփլախ, սոված ռութ։ Լենինի լույս մեզ ազատություն տվեց։ Մենակ մըր սահման նեղ է, շնորհիվ սահմանի նեղության, ժողովուրդ կնեղվի։ Մըր հողերի սահման ղըռ քար է։ Ժողովուրդի նեղություն քարից է։ Մըր հոգին լե կառավարության, մըր ջան լե...

Նա հույս ուներ, որ Ձյանբերդի ժողովուրդի հողերի սահմանները կլայնանան, քար ու քարափ կանաչով կպատեն, լեռան գագաթին, սառույցՆերի տակ կկառուցեն ջրամբարներ և լեռնային լճակներ, և այլևս գիշերները ձորերով անպտուղ չեն հոսի սառույցների ջրերը

Նա պատմում էր, որ գյուղի երկու թայֆաները՝ «բարակ» և «հաստ» թայֆան հետզհետե հաշտվում են, առաջանում է նոր սերունդ, որն իրեն չի համարում ո՛չ Մոտկանա երկրից և ո՛չ Տալվորիկից, այլ Ձյանբերդից։ Եվ որ ինքը և իրեն հասակակից մարդիկ դեռ հիշում են իրենց ձորերը և դուրանը, որտեղ խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծը, այնպես որ կովերը հորթ էին բերում խոտերի միջին, և կովի հետքով գտնում էին հորթին՝ խոտերի մեջ նստած։

– Երեկ ամպ էր, էսօր պարզ արև...

Իմ ծանոթը պատմեց այնպիսի բաներ լեռների մարդկանց մասին, որ այժմ էլ, երբ թերթում եմ իմ տետրը, սիրտս լցվում է կսկիծով և դառնությամբ։ Նրա սերունդը տեսել է և՛ հուր, և՛ պատերազմ, և՛ ջարդ, և՛ գաղթ։ Երբ նրանց քշում էին հարավ, խփում էին և՛ հարավից, և՛ հյուսիսից։ Հրդեհվում էր մի անտառ, և նրանք եղնիկների խմբերի նման, այրվող ծառերի միջից, եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։ Նրանց քշել են