Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես գոցում եմ ուղևորության իմ տետրը, նրա մեջ սուսամբարի երկու տերև՝ գորշ ու չոր, ինչպես հանգած մոխիր։ Լեռների վրա վրնջում է իմ ձին՝ ինչպես սանձարձակ ուրախությունը, ինչպես սպիտակ ջրվեժը, որ իջնում է բարձրերից, թափով կտրում դաշտը, խառնվում մի պղտոր գետի և ուրիշ ջրերի հետ դնում դեպի անեզր ծովը։

Ձյանբերդ, Ձյանբերդ…

Դու դառնում ես անպարտելի ամրոց, քո բարձր լեռները զարթնել են, և քո լանջերին հնչում են հաղթության 10 և երգերը։

Մի վիթխարի ծիրանի փող, առանց հին ահի և նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերր։