Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լորձունք։ Պապս տաք մոխիր էր կապել եզան ճակատին շոյում էր նրա մեջքը և փաղաքշական խոսքեր ասում։

Մի քանի օր անց, երբ հիվանդ եզը ոտքի կանգնեց ու ոտքերը զգուշությամբ փոխելով սկսեց լիզել բակի քարերը, — պապս դարձյալ նստել էր իր սովորական տեղը, աչքը հանդից տուն դարձողներին։ Ու մեկ էլ երևաց գզիրը:

— Թազա պրիստավը քեզ էգուց առավոտ կանչել ա։

Վախտով էնտեղ լինես, թե չէ ասում են հերսոտն ա...

— Խեր լինի, Իբիշ...— հարցրեց պապս, տեղից վեր կենալով:

— Հաստատ տեղեկություն չունեմ։ Ինձ էդպես ա հրամայել։

— Ո՞վ։

— Թազա քյոխվան, Մուքելանց Առստամը։

Պապս էլ ոչինչ չհարցրեց։ Իբիշը հեռացավ։ Լավ նշան չէր Առստամի մասնակցությունը։ նա հին հաշիվ ուներ պապիս հետ։

— Ի՞նչ էր ասում բայղուշը, — հարցրեց տատս։

— Առստամը կաչել ա, թազա քյոխվան:

— Հը՞,— պապս նորից կրկնեց։

— Պատասխանը եկած չլինի՞,— ասաց տատս։

— Կարող ա։ Վախտն ա. եկած էլ չլինի, հրես որտեղ որ ա կհասնի։ Համա ասեց պրիստավն ա կանչում։

Հ՞ը, — դարձավ նա մեզ։

Մենք հաստատեցինք, որ Իբիշն այդպես ասաց. որպեսզի ավելի ստույգ իմանայինք, պապս մեզ ուղարկեց նրա մոտ մի անգամ ևս հարցնելու։ Գզիրը նախ մեզ վրա բարկացավ, թե չենք թողնում, որ հանգիստ հաց ուտի, ապա մեզ հայտնեց, որ պապիս կանչողը պրիստավն է, բայց․ ինքը հրամանը ստացել է Մուքելանց Աոստամից։

— Հենց քու ասածն ա լինելու, Նազու աղջիկ,— ասաց պապս մեզ լսելուց հետո։— Երևի պատասխանը եկել