Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ճրագները: Քաղաքի վրա սպիտակ, կաթնանման լույս էր…

Սարի մյուս երեսը խավար էր։ Լուսինը ցածր էր, և սարի կատարը ծածկում էր ձորը լուսնի սպիտակ մանգաղից։ Կառքը գլորվում էր ցած, թվում էր, թե անդունդն ենք իջնում, անհատակ անդունդը։

Այսպես անդունդում սուզվում էր մեր Գյունեյ թաղը, երբ իջնում էր խավարը, քաղաքը ողողվում էր առատ լույսով, իսկ գյուղում հանգչում էր վերջին կավե ճրագը։

Քարափի գլխից Անդոն նայում էր գյուղի կողմը և դառնացած ասում, որ պղնձե լարերը չեն անցնում գետի մյուս ափը, քարերի մեջ կորած մեր խավար գյուղը։

***

Իբրև վաղեմի պատմագիր, դողացող ձեռքերով ես գրում եմ իմ պատմության վերջին էջերը։ Հարկավոր է պատրույգը բարձրացնել, և մինչև ձեթը հատնի, ավարտել անկրկնելի օրերի պատմությունը։

Հիմա էլ մնում է մեր քարափը, իբրև հսկայի մատ՝ Ցից քարը մեր թաղի գլխին։ Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը։

Վրա հասան դառնաշունչ օրերը, ինչպես ցուրտ աշուն: Արտերում հասած ցորենները ծլում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում հրացանի փակաղակը: Արճիճե կարկուտը ծեծում էր քարերն ու քարափները, հրանոթի գնդակը շառաչելով պայթում էր ծմակներում, սարսափահար անում մարդկանց ու գազաններին, ջարդում դողահար ծառերը:

Չոքեց ձմեռը, մահվան նման սառն ու անողոք։

Քաղաքում գզգզված մաղերով մի մոնտյոր, մազութից սևացած շորերով, սանդուղքն ուսին, իբրև լապտերավառ, տնետուն է ման գալիս։ Մի տեղ բուքը պղնձե