Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թելերն էր կտրատել, մյուս տեղը գնդակը փշրել էր լամպը: Շրապնելը ճեղքել էր սյունը, սպիտակ բաժակները ցած էին կախվել և աղիողորմ զրնգում էին, երբ քամին իրար էր խառնում թելերը:

թելերն էր կտրատել, մյուս տեղը գնդակը փշրել էր լամպը: Շրապնելը ճեղքել էր սյունը, սպիտակ բաժակները ցած էին կախվել և աղիողորմ զրնգում էին, երբ քամին իրար էր խառնում թելերը:

Մոնտյորն ամեն տեղ լինում էր։ Նա լսում էր, թե ինչ են խոսում տներում հավաքված մարդիկ. նա տեսնում էր, ով ինչպես է ապրում։ Մի անգամ նա տեսավ Մաշոյին ձյունի նման սպիտակ շորերով, մազերի մեջ՝ թառամած մանուշակներ։ Նա իջնում էր սանդուղքով, մի սպայի հետ թևանցուկ, իսկ Անդոն կապկպում էր էլեկտրալարը։

Կինը գլուխը վեր բարձրացրեց։ Նրա հայացքում կար պաղ անտարբերություն, կարծես սյունի վրայից նայողը Անդոն չէր, այլ անմարմին մի խրտվիլակ։ Սպան որսաց կնոջ հայացքը, զննող աչքերով նայեց վերև։ Անդոն դանդաղ կապկպեց լարերը, աչքերը չհեռացնելով սպայից:

Թշնամին էր, Լեռնա-Հայաստանի հետախույզ բաժնի սպան։ Եթե նա գիտենար, որ բոլորովին մոտիկ, սյունի տակ ընկած կաշվե պայուսակի մեջ պահված թուղթը կմատներ մոնտյորին, ինչպիսի գազանային ուրախությամբ սյունից կիջեցներ նրան և կքշեր խոնավ զնդանը։

Երբեմն ճրագները թարթում էին երկու անգամ, երեք անգամ։ Ամբողջ քաղաքն ընկղմվում էր խավարի մեջ, և ապա հանկարծ լույսերը բռնկվում էին։ Անդոն էր այդպես անում, երբ նրան պատվիրում էր մեկը, որին Անդոն երբեմն տեսնում էր քաղաքի խուլ թաղերից մեկի ներքնահարկ տանը։

Եվ այդ գիշեր քաղաքի զանազան անկյուններից մի քանի հոգի զարտուղի ճանապարհներով, այգիների արանքով, իջնում էին ձորը։ Հին քարանձավում ձեթի ճրագի լույսը ճոճվում էր սևացած պատերի վրա։ Ճրագի շուրջը նստողների ստվերները թրթռում էին պատերի վրա,