Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառնալու գույնզգույն չիթ, աղջիկները հագնում են նախշուն չիթը և երբ խաղում են նրանք, թրթռում է մարմինը, քամին փռփռացնում է դեյրան, և ծաղկավոր դեյրան ծփում է, ինչպես արտը։

3

Լևոնը կանգնեց դռան առաջ, ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում տաքացել էր։

Բանալին դարձավ երկու անգամ, և ապակյա դուռը բացվեց։

Մութ նախասենյակում նա վարժ շարժումով իր մշտական տեղը հանեց կալոշները։ Մի փափուկ բան քսվեց ոտքերին, մռռաց: Մաջիտա մայրիկի Վանա կատուն էր։

— Փիսո՜...

Կատուն հետևեց նրան մինչև սենյակի դուռը, ապա առաջինը ներս մտավ, երբ Լևոնը քաշեց սենյակի դուռը:

Ճրագը վառեց և պորտֆելը գցեց սեղանին։

— Փիսո՛...

Փիսոն մեջքը ուռցրեց. նրա ծովի գույնի մորթը, որ լույսի տակ ծխագույն էր, ալիքաձև շարժվեց, ուսերից մինչև պոչը։

Իսկ Լևոնը չշոյեց կատվի ուռուցիկ մեջքը։ Կատուն ցած թռավ թախտից և ծանր պոչը քարշ տալով դուրս եկավ սենյակից, իր կատվային դժգոհությունն արտա- հայտելով խռով քայլքով։

Լևոնը նստեց թախտի ծայրին։ Նա զգաց անտարբեր հոգնություն և ինչպես օտարական սկսեց դիտել իր բնակարանի իրերը: Աչքն ընկավ կանաչ ծաղկամանին, որ կնոջ բազուկի ձև ուներ՝ բարակ մատները միացել էին իրար, կարծես նրանք կենդանի մատներ էին և բռնել էին դաշտային ծաղիկների փունջր:

Լևոնն ավելի խոր դիտեց ծաղկամանը։ Մինչ այդ նա չէր նկատել, որ ծաղկամանը չի մերվում սենյակի մյուս իրերին, — կոշտ և չներկած սեղանին, երկաթյա