Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լևոնը գնալու է Մոսկվա սովորելու, կարծես առուն վշտակցում էր Լուսիկին, իսկ երբ ծիրանիների տակ զրույցը դառնում էր առօրյա դժվար աշխատանքի և պայքարի շուրջը, լսել էր, թե ինչպես ալիքները խփում են քարերին, որոնք խանգարում էին նրանց անարգել ընթացքը։

Եվ ինչ խոսել էին՝ ջուրը տարավ։ Համբույրները, հանաքները, այն, որ կավե պատը փոշոտում էր Լուսիկի դեյրան, շունը, որ ցած թռավ և նրանց վախեցրեց,−բոլորը չքացել են, մնացել է ջինջ հիշողությունը և մի կսկիծ, որ երբեմն մրմռում է, ինչպես ոտքի սպին։ Սակայն այդ սպին նա տեսնում է, շոշափում է և մեղմում է ցավը։ Իսկ այն մյուսի հետքը... Այ, հենց հիմա, շրթունքները չեն ասում, բայց մտքում կրկնում է.

− Ինչքան լավ աղջիկ էր Լուսիկը...

Մտքում կրկնում է, կարծես թե այդ լավ աղջիկը մեռել է։ Բայց Լուսիկը կա. շուտով ինժեներ կդառնա այն քնքուշ աղջիկը։ Նրա մատները գծագրելու են, նրա հատակագծով տներ են շինելու։

Այսպես հասարակ եղավ բաժանումը:

Ցտեսություն, ընկեր Լևո՛ն...

Առաջին և վերջին անգամ նա այդպես ասաց։ Իրեն ուղարկեցին շրջան, աղջիկը գնաց Մոսկվա։ Հետո ի՞նչ... Խնդրել է, գուցե թե հաջողվի և ինքն էլ գնա։ Բայց այնտեղ կարո՞ղ է կրկնվել ծիրանիների փողոցը...

Անցյալ տարի Լևոնը մի անգամ անցավ այդ կողմերով։ Պատահաբար եղավ... Փողոցի աջ կողմը բարձրանում էին նոր տները։ Նրանց մի մասը կիսավարտ էին։ Փողոցի երկայնքով շարել էին կապույտ որձաքարը։ Մնում էր ծիրանիների փողոցի ձախ պատը, պատի հետևը՝ ծառերը։ Նույնիսկ տեսավ առուն և այն պատշգամբը, որի տակ մի անգամ հորդ անձրևից պատսպարվել էին։

Ցերեկը, աշխատանքի ժամերին, նա հիշում էր Լուսիկի խոսքերը, երեկվա պատահածը, ուրախությունից և