Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեք տարի առաջ նրա մոտ էր եկել տրեխներով, մորթե վիթխարի փափախը գլխին: Ներս էր մտել և սարեցու զրնգան ձայնով ասել.

— Ինձ քու մոտ են ղարկել...

— Ի՞նչ կա։

— Ինձ պիտի ունթունես...

— Ո՞րտեղ։

— Հո մեծամեծի գործ չեմ ասում... Ղարաուլ, բան:

Կարամ լավ փայտոն քշիլ, ձի պահիլ: Մի խոսք, ամեն բան ձեռովս վեր է գալիս...

Եվ իսկույն ավելացրել էր, որ գյուղից նոր է եկել և որ տնից հեռացել է «կնկա պատճառով»։

Օսեփը դարձավ գիշերապահ։ Մի երեկո, երբ ինքը ներս մտավ հիմնարկը, Օսեփը միջանցքի ծայրից բղավեց.

— Ընկեր Լևոն, էս սհաթիս մի կնիկ թելեպոնով քեզ հարցրեց։ Ասի ըստի չի... Նհենց քաղցր էր խոսում։

Լուսիկն էր հարցրել։

— Ընկեր Լևոն, բախտս բերեց... Գնացի Աշտարակուց մի աղջիկ առա. իմ ուզած օղլուշաղն է... Դեյրա եմ առել, մի ջուխտ բատինկա։ Տես,— և նա արձակեց անձրևանոցի կոճակները,— իստակ մաքուր... էս սաղ նրա շնորհքն է... Համա էս գործս ուզում եմ փոխած... Այսուհետ ինձ համար չի։ Ես ըստի մենակ, նա ընդի...— և կրակը խառնելով ավելացրեց.

— Ասենք, պատահած վախտը գալիս է... Դե, տան հաշիվը ուրիշ...— Ապա անհամբեր հարցրեց.

— Հմի՞ որդի ես, ընկեր Լևոն. քո կուշտը որ գործ Հինի, էլի կգամ...

Լևոնը նայում էր կրակին։ Նրա ականջովն էր ընկել մի խուլ ձայն, որ գետնի տակից էր գալիս:

— Էս ջրի ձա՞յն է, Օսեփ...

— Լա, ըստի մի արխ կար... Խանգարում էր, տափի տակը գցեցին: Էս նրա ձենն է։