Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտքի անխուսափելի հատուցման հետ։ Ամենայն հավանականությամբ բարձի վրա գլուխը հարմար տեղավորելուց առաջ, նրա գլխում ծագել է և երկրորդ միտքը՝ նավի ճեղքը Տիգրանուհով ծածկելու մասին։

Նրա օրագիրը հին, թերթերի ծայրերը մաշված երազահանի լուսանցքների վրա է գրած և կազմի կողին։ Վասիլն ամեն օր չի գրել։ Երևում է, որ գարնան սկզբին, երբ առավոտից մինչև իրիկուն քրտնել են ինքը, գոմեշը և տան անդամները, ժամանակ չի եղել ամեն օր գրելու։ Մատենագիրը բավականացել է միայն 10 շաբաթվա կարևոր դեպքերն արձանագրելով լուսանցքի վրա, մինչև քունը հաղթեր։ Իսկ գարնան սկզբին միշտ էլ քունն է հաղթել և երկու-երեք բառ գրելուց հետո գրիչն ընկել է ձեռքից, նույնիսկ միտքը կիսատ թողնելով։

Վասիլի օրագիրը սկսվում է տան անդամների ցուցակով, որ ըստ երևույթին կազմված է հաջորդ առավոտյան, ուտելուց հետո, քանի որ թերթի անկյունում Վասիլի բութ մատի հետքը կա, թաթախված ինչ-որ պղտոր և մի քիչ էլ յուղոտ հեղուկի մեջ։

Ըստ այդ ցուցակի նավի վրա ութ մարդ էր՝ ինքը, մայրը, կինը, չորս երեխան և Տիգրանուհին։ Անունների դիմաց տան անդամների 20 տարիքն է և այն կապը, որ ունի տան անդամը Վասիլի հետ։ Այսպես՝ «Տիգրանուհի, քույր, 16 տարեկան»։ Վասիլի կենդանի ինվենտարը երկու կով է, մի գոմեշ, ութ հավ։ Կովերն ու գոմեշը անուններով են, առանց տարիքի և տան անդամների ցուցակին անմիջապես կցած։ «Տիգրանուհի, քույր, 16 տարեկան» և հետս «Ծաղիկ կով»։

Որովհետև Վասիլը գեղագիտական նպատակի հետամուտ չի եղել, օրագրից չի կարելի որոշել, թե ինչպես էին Տիգրանուհու մազերը՝ սև թե շեկ, աչքերը կապույտ էին, թե թուխ։ Միակ հիշողությունը նրա արտաքինի մասին գրված է մայիսի 6-ին. 10 «Տիգրանուհու համար առա