Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

16-ին Վասիլը գրել է. «Տիգրանուհին անորոշ աշխատանք էր անում։ Գաղթականը տարավ կես կոտ ցորեն գինու դիմաց»։

Այդ ամսին Վասիլն առաջին անգամ հիշատակում է պարտքը։ Գրելով, որ թրթուրն ուտում է կաղամբի տերևները, Վասիլն ավելացնում է. «պարտքից դուրս եկանք տասը մանեթ Տիգրանուհու աշխատանքի դիմաց, ևս տվի 12 մանեթ փողով»։

Տիգրանուհու մասին տեղեկությունները հուլիսին կցկտուր են։ Երևում է, որ ամբողջ ամսվա ընթացքում աղջիկն աշխատել է եղբոր պարտքի դիմաց։ «Տիգրանուհին քաղհան էր անում հարևանի բոստանը պարտքի 10 դիմաց»։ «Առա եղան մի հատ։ Տիգրանուհին լոբի էր քաղում պարտքի կողմից։ Առա ծամոն վերքի համար։ Փոր եմ արել, հետո գնացի ցախ բերելու։ Ծաղիկը ցամաքեց անհայտ պատճառից»։

Հուլիսի վերջին նա գրել է. «Տիգրանուհին գնաց վերին արտը խուրձի, պարտքի դիմաց։ Եվս տվի ձեռաց 3 մանեթ»։ Թե ի՞նչ խուրձ է վերին արտում և ի՞նչ աշխատանք է արել Տիգրանուհին այդ արտում,− պարզ չի երևում։ Նույն օրը Վասիլը գրել է. «Վարսենիկը հիվանդ է. Տիգրանուհին եկավ ոտքին վերք։ Առա ծամոն վերքի համար»։

Վարսենիկի հիվանդությունը վերջացել է հաջորդ օրվա լուսաբացին։ Վասիլը գրել է. «Ծնվեց ինձ ևս մի աղջիկ»։ Եվ ուրիշ ոչինչ։ Այդ 20 ամբողջ շաբաթը նա մի նախադասություն է նշանակել. «Պարտքից մնաց քառասուն»։

Աղջիկն ըստ երևույթին մի շաբաթից ավել չի ապրել։ «Գիշերս մահացավ նորածինը, առանց անուն դնելու»,− գրել է Վասիլը։ Հին երազահանը նույն երեսի վրա, Վասիլի գրածից մի քիչ ներքև ասում է. «Երազն բարի է և կատարվի ավուրն», իսկ Վասիլը դիմացը նշանակել է․ «Առա կաղին երեխաների համար 16 կոպեկ, ևս