Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ օրը նա ուրիշ բան չի արձանագրել։ Սեպտեմբեր ամսվա նշանավոր դեպքերից է և խոտի հաշիվը։ Անցյալ տարի ցանած առվույտը երկու անգամ հարելուց հետո Վասիլը շատ մանրամասն ելք ու մուտքի հաշիվ է կազմել։ Եվ մուտքը գերազանցել է («մաքուր եկամուտ խոտի կողմանից»)։

Մի շաբաթ հետո ստացած գարու մասին գրելիս, հանկարծ մի՞տն է ընկել Տիգրանուհին, թե գարու հաշիվն անելիս տանը վայնասուն է ընկել, ձեռքը դողացել է, ծածկել է երազահանը, վեր կացել։ Ինչպե՞ս է եղել, այդ ամենևին հայտնի չէ։ Գրված է միայն հետևյալը.

«Տիգրանուհին մահացավ առանցի կարծիքի, տեղոց տեղ, լավ թաղեցինք. 10 եղավ ծախս ութը մանեթ փողով, ևս մի փութ գարի տերտերին, գումարով 9 մանեթ 70 կոպեկ։ Նաև առի երկու մոմ»։

Տիգրանուհու մասին էլ ուրիշ ոչինչ։ Տասնվեց տարի ապրեց, աշխատեց, մահացավ նույնպես հանկարծ, ինչպես այն նորածինը, որի մասին հուլիսի վերջին հայրը գրել է՝ «Գիշերս մահացավ նորածինն առանց անունը դնելու»։

Օրագրում Տիգրանուհու մավհան առթիվ ուրիշ մանրամասնություն չկա։ Վասիլը երազահանի այդ երեսն էլ շրջել է նույն բութ մատով, որի կնիքը կա երազահանի շատ երեսների վրա։

Հաջորդ երեսը, որ գրվել է երկու օր հետո, սկսվում է այսպես.

20 − Պարտքից մնաց տասնչորս...