Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դավթի բատրակը՝ Տիկոն, բոյը կարճ, բրդոտ, ոնց որ սարի արջ: Խոսելիս գլուխը կախում էր, աչքերը գետին գցում, խոսքի կեսը կուլ տալիս: Տիկոն փոքրուց չոբան էր: Գյուղումնրան տեսնելիս տնազ էին անում:

— Տիկոն ուլի հետ ա ծիծ կերել, — ասում Էին, ծիծաղում: Տիկոն էլ էր ծիծաղում: Իբրև թե Տիկոյին մայրը չի ծիծ տվել, այլ մի պառավ այծ:

Գուցե Տիկոյի մասին գյուղում ուրիշ խոսք ու զրույց չլիներ, բացի այդ հանաքից, որ հազար անգամ էին ասել, եթե Տիկոն չաներ այն, ինչի մասին գյուղում խոսում էին:

— Տեսա՜ր ինչ արեց Տիկոն...

10 — Էն բրդոտ քոթոթը...

— Տիկոն էլ գյուղում չի երևա՜, -ասում էին ընկերները:

Երկու օր առաջ Տիկոն թողել էր տիրոջ տունը, ոչխարը՝ փարախում, մահակն առել ու լուսաբացին դուրս էր եկել գյուղից:

Երեկոյան Սրապին իմաց էին տվել, որ Տիկոն չկա, և Դավթի ոչխարըր ուրիշն է տարել: Սրապը մարդ էր ուղարկել Տիկոյին փնտրելու, մարդը վերադարձել էր առանց հետքը գտնելու:

— Տեսնես սարն անցավ ո՜ւր գնաց...

Սրապը մթնով գնացել էր Դավթի տունը, հարցնելու, թե ի՞նչ է եղել:

— Մանո՛ւշ, պետք ա բոլորն ասես, թե չէ վրադ պրատակոլ կկազմեմ, վերջը 20 դու գիտես, — սպառնացել էր Սրապը, բայց սպառնալիքը չէր օգնել:

Մանուշը մի գլուխ լաց էր եղել, երդվել, որ սուտ լուր է, թշնամու սարքած, որ Տիկոն այդ գիշեր գոմումն էլ չի քնել, ոչխարի փարախումն է եղել:

Սրապը տեսել էր, որ հնար չկա, — չի ասում:

— Դու գիտես, Մանուշ, Դավիթի պատասխանը կտաս: Ես իմ քննությունը վերջացրի: