Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
* * *

Սրապը երբ մտավ կանցելար, ուզեց ճրագը հանգցնի, միտն ընկավ Տիկոն, Մանուշը, գյուղի զրույցը: Պե՞տք է հայտնել, թե ոչ:

Մեկ էլ մտածեց Սրապը, մոտեցավ գրածին, գրիչը թաթախեց և սկսեց գրել շրջմիլպետին.

«Սույնը տարվա հունձին գյուղիցս բացակայում է Դավիթ Խաչիեյանցը, որն որ գնում է և գյուղումս մնում է Դավիթի կնիկ Մանուշը, նաև նրանց բատրակը»:

Մինչ այստեղ Սրապը գրեց առանց դադար առնելու: Գրչի ծայրով վեր հանեց 10 ճրագի պատրույգը, քունքը քորեց և շարունակեց գրել.

«Եվ Մանուշն ուրբաթ գիշերը մնում է մենակ, որն որ քնում է իր սենյակում: Եվ Մանուշը գոմից կանչում է բատրակ Տիկոյին և ասում, որ ինքը վախենում է մենակ քնելու, և քնում են միասին»:

Սրապն ուզեց հերիք համարի գրածը, բայց նորից կարդաց և ավելացրեց.

«Եվ բատրակը թույլ տվավ իրեն մինչև այն աստիճան...»:

* * *

Երբ դավթարը կռան տակ Սրապը քնած Մրոցի փողոցներով գնում էր դեպի տուն, ճամփին միտք անելով, — նրան այնպես էր թվում, թե մի ծանր քար գլորվել է իր խղճից: Զեկուցման մեջ ասված է այն ամենը, ինչ որ պատահել 20 է գյուղում:

Սենյակի մթնում տրեխները հանելիս մի անգամ էլ Սրապի միտն ընկավ Մանուշը, և ինքն իրեն ասաց.

— Անիրավիդ աղջիկը քաշած պատկեր ա, էլի՛ ...